Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը Համաշխարհային բանկի աջակցությամբ հունիսի 29-30-ը Դիլիջանում անցկացրեց սեմինար <<Կարգավորիչ բարեփոխումների ազդեցությունը Հայաստանում. տեղական և միջազգային փորձ>>թեմայով: Սեմինարին մասնակցում էին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի փորձագետները և Դիլիջանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, տնօրենի...

Սահմանամերձ Կիրանցում տեղի ունեցավ Սրանոց կոչվող ջրագծի բացման հանդիսավոր արարողությունը 30.06.2015
Հունիսի 29-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցավ Սրանոց կոչվող ջրագծի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ծրագրի հովանավոր, արգենտինահայ Քիրքոր Շիմշիրողլուն, արգենտինահայ բարերարներ: <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից վերակառուցված 6 կմ երկարություն ունեցող ջրագիծը սահմանագոտում ապրող գյուղացուն հնարավորություն կտա նախկին 20 հեկտարի...

Աշխատանքի տոնավաճառ՝ Իջևանում 30.06.2015
Այսօր՝ հունիսի 30-ին, մարզկենտրոն Իջևանի Շատրվանների հրապարակում բացվել էր թվով 3-րդ աշխատանքի տոնավաճառը, որը կազմակերպվել էր Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Բացման խոսքով հանդես եկավ Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Վահագն Առաքելյանը: Տոնավաճառի մասնակիցներին ողջունեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Իր...
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անմիջական նախաձեռնությամբ հունիսի 27-ին բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված հերթական հանդիպումն էր կազմակերպվել Տավուշի մարզպետարանում: Այս անգամ իրենց ծնողների ու հարազատների հետ հանդիպելու հնարավորություն էին ստացել ծառայության մեջ իրենց լավագույնս դրսևորած տավուշցի 23 ժամկետային զինծառայողներ, ովքեր ծառայությունն իրականացնում են 1-ին բանակային կորպուսում: Հանդիպմանը ներկա էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:...

Գյուղը նշեց իր 140-ամյա հոբելյանը 29.06.2015
Հունիսի 28-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևան գյուղը նշեց իր հիմնադրման 140-ամյա հոբելյանը: Տարեդարձի առթիվ տոնական միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Հանդիսությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, գյուղի բնակիչներ: Օրը նշանավորվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին գյուղի կենտրոնում կառուցված խաչքարի բացումով, որի հեղինակը ջուջևանցի Էդիկ Պետրոսյանն է: Շնորհավորելով ջուջևանցիներին տոնական օրվա կապակցությամբ՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդգծեց...

Նվիրված էր մեր հայրենակից բանաստեղծուհուն 26.06.2015
Այսօր Տավուշի մարզային գրադարանում հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված մեր հայրենակից Մեդորա Խաչատրյանի հիշատակին: Մեդորա Խաչատրյանը գյուղատնտեսական գիտությունների դոկտոր էր, հրապարակախոս, լրագրող: Գիտական գործունեությանը զուգահեռ նա նաև ստեղծագործում էր, ուներ հետաքրքիր գրիչ: Մեդորա Խաչատրյանը բազմաթիվ բանաստեղծությունների, պատմվածքների ու հուշագրությունների հեղինակ է: Նրա ստեղծագործությունների առանցքային թեման են եղել հայրենիքը, սերը հայրենի եզերքի ու բնության հանդեպ: Նրա գրչին...


