Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզի ներկայացուցիչները մասնակցել են հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովին

04.11.2015

  Նոյեմբերի 2-3-ը  մայրաքաղաքի <<Երևան-էքսպո>> կենտրոնում տեղի է ունեցել հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովը <<Հայաստան-Ռուսաստան: Եվրասիական տնտեսական միություն: Միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ>> խորագրով: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ և ՌԴ նախագահների աշխատակազմերի աջակցությամբ: Մասնակցել են ՀՀ ՏԿԱԻ, արտաքին գործերի, էներգետիկայի և բնական պաշարների, մշակույթի, կրթության և գիտության, էկոնոմիկայի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ մարզերի և ՌԴ ռեգիոնների ղեկավարներ, գործարարներ, փորձագետներ, բարձրագույն ուսումնական ու գիտական հաստատությունների ներկայացուցիչներ: Տավուշի մարզից համաժողովին մասնակցել են մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը և Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը:
 Մինչ համաժողովի աշխատանքներն սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հոկտեմբերի 31-ին Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռի վթարի և նոյեմբերի 3-ին Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարի պատճառով զոհվածների հիշատակը: Համաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Համաժողովի գործնական ծրագրի շրջանակում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի էներգետիկայի, զբոսաշրջության, երիտասարդության հետ աշխատանքի և այլ ոլորտներում փոխազդեցության խորացման հարցեր: Հավելենք, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովներն սկսել են անցկացվել 2011 թվականից` Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի տարածաշրջանների միջև տարբեր ուղղություններով համագործակցության խորացման ու զարգացման հարցերի քննարկման նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03