Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասախոսություն զարկերակային հիպերտենզիայի բուժման վերաբերյալ

29.10.2015

  Այսօր Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևան քաղաքի գլխավոր սրտաբան Պարունակ Հարությունի Զելվեյանը Տավուշի մարզպետարանում հետաքրքիր դասախոսությամբ  հանդես եկավ մարզի սրտաբանների, թերապևտների, բուժհիմնարկների տնօրենների համար: Զարկերակային գերճնշման ոլորտում միջազգային ճանաչում ձեռք բերած սրտաբան բժիշկը ներկայացրեց խիստ արդիական թեմա` <<Սարտանների դերը զարկերակային հիպերտենզիայի բուժման ժամանակ>>: Ըստ ճանաչված սրտաբանի այսօր սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մնում են բարձր հիվանդացության և մահացության հիմնական պատճառ: Դիտվում է սիրտ-անոթային հիվանդությունների երիտասարդացում, սիրտ-անոթային բարդություններով պայմանավորված հոսպիտալացումների քանակի աճ: Պարունակ Զելվեյանի խոսքերով` սրտանոթային հիվանդությունների 80 տոկոսը կարելի է կանխարգելել ռիսկերի նվազեցման հաշվին: Դրանք են ավելցուկային քաշը, ծխախոտը, անառողջ սնունդը: Սրտաբանը նշեց, որ այսօր բուժում են այդ հիվանդությունների հետևանքները, որոնց տարածվածությունը շատ մեծ է: Ուստի, ըստ նրա, այսօր առաջին խնդիր պետք է լինի այդ հիվանդությունների կանխարգելումը: Ներկայացված թեման խիստ արդիական էր, այդ իսկ պատճառով ծավալվեց հետաքրքիր երկոսություն սրտաբանի և միջոցառմանը մասնակից բժիշկների միջև, որի ընթացքում բժիշկը պատասխանեց իրեն ուղղված բազմաթիվ հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26