Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

1-ին տեղի մրցանակով` Հայաստանի 5-րդ պարային օլիմպիադայից

30.10.2015

  Իջևանի արվեստի դպրոցի <<Փյունիկ>> պարային համույթը իր ելույթներով բազմիցս է փայլել թե հանրապետության և թե արտասահմանյան բեմերում` հայկական պարարվեստը արժանապատվորեն ներկայացնելով թե հայ և թե արտասահմանյան հանդիսատեսին: Օրերս համույթը հաջողությամբ մասնակցեց նաև մայրաքաղաք Երևանում անցկացված Հայաստանի 5-րդ պարային օլիմպիադային` բարձր պահելով Տավուշի մարզի անունը: Երևանի երգի-պարի համերգային սրահում կազմակերպված մրցույթին մասնակցում էին Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան և Հայաստանը ներկայացնող պարային խմբեր: Մրցանակներ էին նախատեսված տարբեր անվանակարգերում` բրեյք դանս, լատինամերիկյան պարեր, էստրադային և հայկական ժողովրդական պարեր, արգենտինյան տանգո և այլն: <<Փյունիկը>> հիանալիորեն հանդես եկավ երկու անվանակարգում` հայկական ժողովրդական պարեր և էստրադային պարեր` երկուսում էլ գրավելով 1-ին մրցանակային տեղը և պարգևատրվեց գավաթով ու պատվոգրով: Հավելենք, որ համույթի պարուսույցն է Վալյա Անանևան, գեղարվեստական ղեկավարը` Տատյանա Գորբաչովան:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26