Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման փորձնական ծրագրի իրականացումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը

02.11.2015

Այսօր՝նոյեմբերի 2-ին, Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման փորձնական ծրագրի իրականացումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարներին տրված հանձնարարականի հիման վրա: Նույն որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 60,600.0 հազ. դրամ գումար է հատկացվել Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերի իրականացման նպատակով: Դեռևս հոկտեմբերի 1-ին, նույնպես մարզպետարանում , տեղի էր ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչների համատեղ քննարկումը, որը բխում էր ՀՀ նախագահի հանձնարարականից, զբաղվածության պետական ծրագրերով նախատեսված միջոցառումները հատկապես սահմանամերձ համայնքների համար առավել հասանելի դարձնելու և դրանցում աշխատատեղեր ապահովելու նպատակով: Հանձնաժողովի նիստից առաջ մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի ղեկավարությամբ եղել էին նաև հանդիպումներ տարածաշրջաններում համայնքների ղեկավարների, զբաղվածության պետական ծառայության տարածքային մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց ընթացքում բացատրական աշխատանքներ են տարվել ակնկալվող ծրագրերի կազմման հիմնական սկզբունքների վերաբերյալ: Հանձնաժողովի առաջին նիստում արդեն քննարկման դրվեցին համայնքների կողմից ներակայացված ծրագրերը: Մեկ առ մեկ ծրագրերը քննարկվեցին հանձնաժողովի անդամների կողմից: Ներկայացված 44 ծրագրից 7-ը հաստատվեց, մնացած ծրագրերն ուղարկվեցին վերախմբագրման, քանի որ ոչ բոլորում էին հաշվի առնված ՀՀ կառավարության կողմից նշված առաջնահերթությունները: Հանձնաժողովի անդամները միակարծիք էին ծրագրերին առաջնահերթություններ տալու իրենց մոտեցումներով: Նրանց կողմից առաջարկվեց չընդունված և վերախմբագրման ուղարկված ծրագրերը քննարկել հանձնաժողովի առաջիկա նիստում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18