Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էկոլոգիական կրթության յուրօրինակ դասընթաց Հաղարծնի միջնակարգ դպրոցում

28.10.2015

Օրերս Հաղարծնի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած ,,Ոսկե աշուն,, խորագրով միջոցառումը տարբերվում էր նախորդ տարիների նմանատիպ միջոցառումներից, քանի որ սա ըստ էության էկոլոգիական կրթությանը նվիրված յուրօրինակ դասընթաց էր: Թեման բնության պահպանությունն էր, և երեխաներն այն հանդիսատեսին մատուցեցին բեմադրության միջոցով: Հանդես գալով կտրված ծառերի կերպարներով, երեխաները ներկայացրին ծառերի բողոքը և այդ կերպ վեր հանեցին բնապահպանական արդի խնդիրները. ծառահատում, գետերի աղտոտվածություն, աղբի վերամշակում, էլեկտրաէներգիայի խնայողություն:
Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, մարզի այլ համայնքների ղեկավարներ և կրթական հաստատությունների տնօրեններ: Ողջունելով դպրոցի նման նախաձեռնությունը և ելույթ ունենալով, մարզպետի տեղակալը կարևորեց էկոլոգիական կրթությունը, նշեց, որ այն պետք է սկսվի մանկապարտեզից և շարունակվի դպրոցում: Նա առաջարկեց համագործակցել մարզի մյուս կրթօջախների հետ, լավագույն օրինակը դրանցում նույնպես տարածելու համար: Լևոն Սարգսյանն անդրադարձավ նաև Տավուշի մարզի և Գերմանիայի Ռեգենի տարածաշրջանի վերջին տարիների համագործակցությանը, որտեղ բնապահպանության ոլորտը համարվում է առաջնահերթություններից մեկը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03