Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցեց Դիլիջանի եկեղեցու հողօրհնեքի արարողությանը

30.10.2015

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Դիլիջանի հուշարձանային համալիրին հարող տարածքում կայացավ կառուցվելիք նոր եկեղեցու տարածքի օծման արարողությունը: Արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Տավուշի հոգևոր թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»(IDeA) հիմնադրամի հիմնադիր, Ռուսաստանի հայտնի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը,նրա գործընկերները՝ բարերարներ Գագիկ Ադիբեկյանը, Մաքսիմ Աթայանցը և Արմեն Կարապետյանը: Արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Իր երախտագիտությունը հայտնելով Նորին Սրբությանը և բարերարներին, նա հույս հայտնեց, որ ընդամենը մի քանի տարի հետո դիլիջանյան այդ գողտրիկ անկյունում կհառնի դիլիջանցիների վաղուց փափագած վեհաշուք եկեղեցին՝ իր շուրջը համախմբելով իր բարեպաշտ զավակներին: Ներկաներին իրադարձության առթիվ ողջունեց նաև Դիլիջանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Հակոբյանը, կարևորելով քաղաքի հետ փոխգործակցության ծրագրերը և սպասվող լուրջ ակընկալիքները: Այնուհետև կատարվեց օրհնության կարգ: Հանդիսավոր ծիսական կարգով Վեհափառ Հայրապետը օրհնեց տարածքը և բարի աղոթքով հաջող ընթացք մաղթեց եկեղեցու կառուցման գործին: Վեհափառ Հայրապետը իր գնահատանքի խոսքն ուղղեց բարերարներին այդ ազնիվ, աստվածահաճո ձեռնարկմանը աջակցելու համար, նաև Տավուշի մարզի և Դիլիջան քաղաքի իշխանություններին եկեղեցու կառուցման նախաձեռնության ջանքերին ակտիվորեն աջակցելու և ըստ ամենայնի նպաստելու համար: Արարողությունը եզրափակվեց մանկական հոգևոր երգչախմբի և Հ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի պարի խմբի սաների գեղեցիկ կատարումներով:

 

 

www.dilijancity.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59