Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ

Խորհրդակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ 15.08.2014

 Օգոստոսի 15-ին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ժեհակին: Խորհրդակցությանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտի պատասխանատուները, սահմանամերձ Բերքաբեր և Վազաշեն համայնքների ղեկավարները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռադոսլավ Ժեհակը ներկայացրեց աշխատանքային իր թիմը, որի կազմում էին ինչպես ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/,...

Աշխատանքային այց Տավուշի մարզ

Աշխատանքային այց Տավուշի մարզ 12.08.2014

  Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ եղավ Վ.Ավանյանի անվան Դիլիջանի բժշկական կենտրոնում: Կազմակերպության ղեկավարը նախարարին ներկայացրեց հաստատության շենքային պայմանները, նյութատեխնիկական հագեցվածության և մասնագետներով ապահովման խնդիրները, վիրահատությունների ծավալն ու հետվիրահատական բուժման կազմակերպման մոտեցումները, ինչպես նաև բժշկական կենտրոնի զարգացման առաջիկա ծրագրերը: Նշվեց, որ մի քանի...

Հրդեհված տների բնակիչներն ապահովվել են բնակարանով 12.08.2014

   Օգոստոսի 10-ին ադրբեջանական հրետակոծության հետևանքով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Այգեպար գյուղում երկու տուն էր այրվել: Դեպքին անմիջապես արձագանքել է ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մարզպետի անմիջական նախաձեռնությամբ և <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի աջակցությամբ հրդեհված տների տերերի բնակարանային խնդիրն այսօր արդեն լուծված է: Նրանց համար ձեռք են բերվել երեք սենյականոց բնակարաններ՝ համապատասխան գույքով:  

Կայացավ քաղաքացիական ծառայողի թափուր պաշտոնի մրցույթ 12.08.2014

  Օգոստոսի 8-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում կայացել է ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչի թափուր պաշտոնի համար մրցույթ: <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով, հիմք ընդունելով մրցույթն անցկացնող մրցութային հանձնաժողովի 2014 թվականի օգոստոսի 8-ի՝ <<Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին>> թիվ 5 որոշումը և եզրակացությունը, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գագիկ Մատինյանի...

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՄԱՓԳՀ ներկայացուցիչ  Քրիստոֆ Բիրվիրթին

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՄԱՓԳՀ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին 07.08.2014

 Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին: Քննարկվեցին սահմանային վերջին միջադեպերի հետևանքով ստեղծված լարված իրավիճակի հետ կապված ներքին տեղահանություններին վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը: Ողջունելով հյուրին՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ իրավիճակը սահմանամերձ հատվածում ամբողջությամբ վերահսկվում է: ՀՀ...

Հանձնվեցին նվերների հերթական փաթեթները

Հանձնվեցին նվերների հերթական փաթեթները 07.08.2014

 <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի և կանանց հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ստեղծված <<Օրորոց>> բարեգործական ծրագիրն այսօր Տավուշի մարզում էր: Ծրագրի շրջանակներում նվերների փաթեթներ են հանձնվում մարզում նպաստառու ընտանիքներում ծնված նորածիններին: Երկրորդ եռամսյակում, ինչպես նաև նախորդ ամիս ցուցակներում չընդգրկված նորածին երեխաների համար այս անգամ մարզ էր բերվել ընդհանուր թվով 32 փաթեթ, որից 10-ը ստացան Իջևանի տարածաշրջանի, իսկ 22-ը՝ Բերդի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14