Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցույթը համարվեց չկայացած 05.09.2014

  Սեպտեմբերի 4-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում կայացավ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնի համար մրցույթ: Դիմումատուների չներկայանալու հիմքով մրցույթը համարվեց չկայացած: Աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը թափուր է: 

Կվերսկսվեն վերապատրաստումները 05.09.2014

 Ամառային ընդմիջումից հետո սեպտեմբերի 8-ից կվերսկսվեն ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների հերթական վերապատրաստումները: Առաջին փուլով այս անգամ վերապատրաստման կգործուղվեն մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների թվով 6 քաղաքացիական ծառայողներ: 

Կրթության վարչության պետը շնորհավորեց սահմանամերձ համայնքների դպրոցականների սեպտեմբերի 1-ը

Կրթության վարչության պետը շնորհավորեց սահմանամերձ համայնքների դպրոցականների սեպտեմբերի 1-ը 02.09.2014

  Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ին, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանն այցելեց Բերդի տարածաշրջանի մի շարք համայնքների դպրոցներ և շնորհավորեց դպրոցականներին ու ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Վարչության պետն առաջինն այցելեց Չինարիի միջնակարգ դպրոց: Սահմանապահ գյուղի դպրոցում երգն ու երաժշտությունը, տոնական ուրախ տրամադրությունն էր թևածում: Շնորհավորելով չինարեցիներին Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ Կարեն...

Գիտելիքի օրը՝ սահմանապահ Այգեպարում

Գիտելիքի օրը՝ սահմանապահ Այգեպարում 01.09.2014

 Տավուշի մարզի սահմանապահ Այգեպար համայնքում Գիտելիքի օրը վերածվել էր իսկական տոնակատարության: Սեպտեմբերի 1-ին համայնքի միջնակարգ դպրոցը հյուրընկալեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, այլ ղեկավար այրերի: Երգ ու երաժշտության ուղեկցությամբ երեխաներն իրեն խոսքն ուղղեցին հյուրերին, սիրելի դպրոցին, ուսուցիչներին: Շնորհավորելով դպրոցականներին Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ նախարար Սերգո Կարապետյանը առաջին հերթին մաղթեց նրանց խաղաղություն,...

Կրթության ոլորտի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունում

Կրթության ոլորտի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունում 31.08.2014

 Օգոստոսի 30-ին Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ կրթության ոլորտի աշխատողների՝ արդեն ավանդական դարձած օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որին մասնակցեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցությունը բացեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մարզպետը շնորհավորեց ներկաներին Գիտելիքի օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նրանց արգասաբեր ու արդյունավետ ուսումնական տարի: Այնուհետև Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 30.08.2014

  Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, կրթության ոլորտի նվիրյալներ   Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա կապակցությամբ: Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը միշտ էլ պաշտամունքային մոտեցում է ունեցել գրի, դպրության ու ուսուցչի հանդեպ, և գիտելիքի, կրթության ձգտումը յուրաքանչյուր հայի ազգային բնավորության մասն է դարձել: Իսկ գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկրի զարգացման ու հզորացման կարևորագույն գրավականը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:57:36