Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2016Թ. ԱՊՐԻԼ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 02.05.2016
2016թ. ապրիլ ամսին, համաձայն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5389 ընտանիքներ, որոնցից 1965-ը Իջևանի, 1221-ը Դիլիջանի, 1158-ը Բերդի և 1045-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 264 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-106, Դիլիջան-53, Բերդ -57, Նոյեմբերյան - 48/ : Ապրիլ ամսվա ընթացքում մարզի 227...

Աչաջուր համայնքում անցկացվեց Կյոկուշինկայ կարատեի Տավուշի մարզի առաջնությունը 02.05.2016
Շաբաթ օրը` ապրիլի 30-ին, Տավուշի մարզի Աչաջուր համայնքում անցկացվեց Կյոկուշինկայ կարատեի Տավուշի մարզի առաջնությունը: Տեղեկացնենք, որ մրցաշարը կազմակերպվում է ամեն տարի, և ամեն անգամ այն անց է կացվում մի նոր համայնքում: Իսկ առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները իրավունք են ստանում մասնակցելու հանրապետական և միջազգային մրցաշարերին: Մրցումների հիմնական նպատակն է մարտական արվեստ դաստիարակելուն զուգահեռ սահմանին ապրող երիտասարդների մեջ սերմանել ուժ, կորով ու կամք,...
Ապրիլի 28-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրի որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Տավուշի մարզպետարանին կհատկացվի 8,935.5 հազար դրամ՝ սահմանամերձ Կոթի համայնքի բնակիչներին գարու և ցորենի ցանքատարածություններում բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասները փոխհատուցելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2015թ. ամռանը Կոթի համայնքում արկակոծությունների պատճառով չհնձված հացահատիկի տարածքների...

Քննարկվեցին առողջապահության ոլորտին առնչվող հարցեր 29.04.2016
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի ԲԿ-ների տնօրենները, պետական առողջապահական գործակալության, պետական առողջապահական տեսչության, Տավուշի մարզպետարանի պատասխանատուներ: Ներկա էր նաև Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը: Խորհրդակցությունը վարեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Քննարկվեցին նախօրեին ՀՀ առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանի գլխավորած աշխատանքային խմբի` Իջևանի բժշկական կենտրոնում կատարած...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 28.04.2016
2016 թվականի մայիսի 3-8-ը <<Հայկական ակնաբուժության նախագիծ>> բարեգործական հիմնադրամը <<Լույս հայի աչքերին>> ծրագրի շրջանակներում աչքի անվճար զննումներ և վիրահատություններ է իրականացնելու Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակչության համար: Աչքի անվճար զննումներն իրականացվելու են հետևյալ գրաֆիկով` մայիսի 3-ին Նոյեմբերյանում, մայիսի 4-ին Բագրատաշենում, մայիսի 5-ին Կոթիում, մայիսի 6-ին Այրումում, մայիսի 7-ին Բերդավանում և մայիսի 8-ին Կողբում: Անհրաժեշտության...

Առաջնությունը նվիրված էր Մեծ եղեռնի 101-րդ տարելիցին 27.04.2016
Ապրիլի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեց Հայոց մեծ եղեռնի 101-րդ տարելիցին նվիրված վոլեյբոլի մարզային առաջնություն: Մրցապայքարն անցավ մասնակից 8 թիմերի միջև: Դրանք էին Նոյեմբերյանի, Դիլիջանի, Գանձաքարի, Սարիգյուղի, Այգեհովիտի, Ներքին Ծաղկավանի, Պտղավանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմերը: Խաղերն ընթացան օլիմպիական ձևով. պարտվողը դուրս էր մնում հետագա մրցակցությունից: Արդյունքում եզրափակիչ դուրս եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Պտղավանի թիմերը: Համառ պայքարում 2:1 հաշվով...


