Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Երկրապահի օրվան

08.05.2017

  Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ու տոների ամիս է: Մայիսը 9-ին նշվում է Հաղթանակի ու խաղաղության տոնը: 1945 թվականի մայիսի 9-ին հայ ժողովուրդը խորհրդային երկրի մյուս ժողովուրդների հետ հաղթանակ տարավ գերմանական ֆաշիզմի դեմ, իսկ 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրվեց պատմական բերդաքաղաք Շուշին, որի ազատագրման գործում իրենց անգնահատելի ներդրումն ունեցան երկրապահ կամավորականները: Ու սկսած 2002 թվականից Հայաստանի Հանրապետության տոնացույցում ավելացավ ևս մեկ տոն՝ Երկրապահի օրը, որը նշվում է մայիսի 8-ին: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ մայիսի 8-ին մարզկենտրոն Իջևանի Ազատամարտիկների հրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Երկրապահի օրվան: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, արցախյան ազատամարտի մասնակիցներ, երկրապահ կամավորականների միության անդամներ: Ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին, ծաղիկներ ու ծաղկեպսակ դրեցին ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57