Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզի պատվիրակությունը մասնակցեց Կորյուն Առաքելյանի մեծարման երեկոյին

05.05.2017

  Մայիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ մեծարման երեկո նվիրված հասարակական –քաղաքական գործիչ, բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ծնունդով իջևանցի Կորյուն Առաքելյանի ծննդյան 70-ամյակին և գործունեության 50-ամյակին: Երեկոն բազմամարդ էր, մասնակցում էին և ելույթ ունեցան պետական, հասարակական-քաղաքական գործիչներ, գիտության, մշակույթի, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, գրողներ և բանաստեղծներ: Երեկոյին ներկա էր Տավուշի մարզի պատվիրակությունը մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանի և քաղաքաշինության բաժնի մասնագետ Արմեն Ճաղարյանի մասնակցությամբ:
Միջոցառմանը ելույթ ունենալով, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընթերցեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի շնորհավորական ուղերձը, ապա անձամբ գնահատանքի ջերմ խոսք ասաց ուղղված Կորյուն Առաքելյանին:
Բազմաթիվ էին վաստակաշատ գործչի հասեցին հնչած բարեմաղթանքները, երախտիքի ջերմ խոսքերը: Կորյուն Առաքելյանը երեկոյի ընթացքում նաև բազմաթիվ մեդալներ, պարգևներ և նվերներ ստացավ ինչպես տարբեր կազմակերպությունների, այնպես էլ անհատների կողմից: Միջոցառումն իրենց բարձրաճաշակ կատարումներով զարդարեցին հանրապետության լավագույն երգչիները, երգչախմբերն ու ասմունքողները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03