Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

09.05.2017

  Սիրելի տավուշցիներ, Մեծ հայրենականի ու Արցախյան ազատամարտի սիրելի վետերաններ, զինվորներ ու սպաներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի: Այն նշանավորվում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով, որի ձեռքբերման գործում խորհրդային երկրի ժողովուրդների հետ իր անուրանալի ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը, այլև հայկական հին բերդաքաղաք Շուշիի ազատագրման փառահեղ հաղթանակով: Հաղթանակ, որ նոր փայլ ու իմաստ հաղորդեց խաղաղության տոնահանդես դարձած Հաղթանակի օրվան: Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի համար ոչ միայն ռազմական մեծ հաղթանակ էր, այլև պատմական, ազգային, հոգևոր-մշակութային արժեքների վերադարձ:
 Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մայիսյան տոների՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակի և Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ, խաղաղություն, բարօրություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիս ընտանիքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59