Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց՝ հյուրատնային գործունեությամբ զբաղվողների համար

04.05.2017

 ,,Հեծանվային և գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջությունը որպես միջսահմանային համագործակցության խթանման նորարարական մոտեցում,, ծրագրի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում ,,Հյուրանոցային տնտեսության գործունեության կազմակերպում և օբյեկտներին ներկայացվող պահանջները,, թեմայով դասընթաց էր կազմակերպվել հյուրատնային գործունեությամբ զբաղվողների համար: Նշենք, որ ծրագրի գործընկերներն են Դիլջանի ,,Դիլնեթ Սերվիս,, կրթական հասարակական կազմակերպությունը, Թբիլիսիի ,,Կովկասի զբոսաշրջության միջազգային կենտրոնը,, և Բորժոմի ,,Կանանց և երեխաների իրավունքների աջակցության կենտրոնը,,: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի և Վրաստանի միջև հեծանվային և գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է: Դասընթացը բացեց Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը: Քննարկվող թեման ներկայացրեց և ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին անդրադարձավ Դիլիջանի ,,Դիլնեթ Սերվիս,, կրթական հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Մայիլյանը: Այնուհետև դասընթացի մասնակիցները ներկայացրին ինչպես իրենց պայմաններն ու ծառայությունները, այնպես էլ հանդես եկան առաջարկություններով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03