Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վետերանների ընկերական հանդիպում Աչաջրում

19.06.2017

  Աչաջրի համայնքապետարանի նախաձեռնությամբ օրերս գյուղի մարզադաշտում տեղի ունեցավ ընկերական հանդիպում ,,Իջևանի բենտոնիտ,, ֆուտբոլային ակումբի վետերանների և Տավուշի մարզպետարանի թիմերի միջև: Թիմերը ցուցադրեցին շատ հետաքրքիր ու դիտարժան խաղ՝ լի լարված ու դրամատիկ պահերով: Արդյունքում հաղթեց մարզպետարանի թիմը՝ 3:2 հաշվով առավելություն գրանցելով ,,Իջևանի բենտոնիտ,,-ի վետերանների նկատմամբ: Մարզպետարանի թիմի խփած 3 գնդակներից մեկի հեղինակը մարզպետ Հովիկ Աբովյանն էր, մյուս երկու գոլերը խփեց մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը: Թիմերը մարզադաշտը թողեցին միմյանց շնորհավորելով և նոր հանդիպման ակնկալիքով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57