Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են խոշորացված համայնքներին առնչվող հարցեր

16.06.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 15-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր` խոշորացվող համայնքների խնդիրներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:
Մարզի Նոյեմբերյան և Այրում խոշորացված համայնքներում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկա են եղել նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՏԿԶ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Համայնքների աշխատակազմի, ավագանու, վարչական ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ Վաչե Տերտերյանը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մասին օրենսդրական վերջին փոփոխությունները, ոլորտում բարեփոխումների ընթացիկ փուլի խնդիրները, գործընթացային և առօրյա աշխատանքին վերաբերող կարևոր հիմնահարցերը:
Քննարկումների ժամանակ անդրադարձ է եղել նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, համապատասխան աշխատակիցների անելիքների, այդ թվում՝ իրավունքների և պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման, հետխոշորացման շրջանում ի հայտ եկող մարտահրավերներին լուծումներ տալու ճանապարհների համատեղ որոնման խնդիրներին:

Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն, համայնքապետերին հետաքրքրող հարցերին տրվել են հստակ պարզաբանումներ:

mtad.am


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57