Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղարծին համայնքով անցնող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

13.06.2017

Տավուշի մարզի Հաղարծին համայնքով անցնող միջպետական ավտոճանապարհի շուրջ 5 կմ հատվածի երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում գրեթե անանցանելի ճանապարհն արդեն հիմնովին նորոգված է։
Միջպետական մայրուղու այս հատվածում փոսալցման աշխատանքների ծավալներն այնքան մեծ էին, որ գերազանցում էին 18 տոկոսը, այն դեպքում, որ 2,5 տոկոսից ավելի չպետք է լինեին։ Այդ պատճառով որոշում է կայացվել ճանապարհի 4,8 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգել։ Ջրահեռացման աշխատանքների ավարտից հետո սառը մշակման եղանակով ամրացվել է հիմքը։ Դրանից հետո տեղադրվել է 5 սմ հաստությամբ ներքին խոշորահատիկ ասֆալտի շերտը, ապա՝ 4 սմ հաստությամբ վերին մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկը։
Ներկայում վերանորոգվում են արգելափակոցները, լցվում և խտացվում են կողնակները։ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանն ընդգծել է, որ դրանց ավարտից հետո առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրվեն ճանապարհային նշանները և կկատարվեն նշագծումները։
Ճանապարհը որակով և կարճ ժամկետում հիմնանորոգվել է երեք կազմակերպությունների համատեղ և արդյունավետ աշխատանքի արդյունքում։

Նյութի աղբյուրը՝   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26