Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տուժել են ցրտահարությունից և կարկտահարությունից

14.06.2017

 Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանի Այրում համայնքում գրանցված ցրտահարությունից տուժել են համայնքի բազմամյա տնկարկները: Ցրտահարությունը վնաս է պատճառել շուրջ 102 հեկտար պտղատու և խաղողի այգիներին: Վնասների վերաբերյալ համայնքային հանձնաժողովի կողմից կազմվել է ակտ և ներկայացվել մարզային հանձնաժողովին, որն էլ իր հերթին կազմել է ամփոփ ակտ և ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:
  Տավուշի մարզի գյուղատնտեսությունը վնասներ է կրել նաև մայիսի 26-ին, 28-ին, 29-ին, ինչպես նաև հունիսի 6-ին տեղի ունեցած կարկտահարությունից: Կարկտահարությունից տուժել է մարզի տարբեր տարածաշրջանների 15 համայնք: Պատճառված վնասների վերաբերյալ համայնքային հանձնաժողովների կողմից կազմված ակտերը ընդունման փուլում են: Վնասների չափերը ճշտվում են:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26