Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվում են <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման գործընթացն ու համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները

22.05.2017

Մայիսի 22-ին Տավուշի մարզպետարանում մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի մասանակցությամբ տեղի ունեցավ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին նաև հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգում քննարկման էին դրված Տավուշի մարզի համայնքներում շահագործվող աղբավայրերի խոշորացման /միացման/, ինքնաբերաբար ստեղծված աղբավայրերի փակման և 2017թ. մայիսի 27-ին կայանալիք հանրապետական շաբաթօրյակի անցկացման խնդիրները:
Մարզային հանձնաժողովի նախագահ, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը ներկայացրեց <<Մաքուր Հայաստան >> ծրագրի շրջանակներում մարզում կատարված աշխատանքները և մայիսի 27-ին կայանալիք հանրապետական շաբաթօրյակի անելիքները: Մասնավորապես նշվեց, որ մարզում գույքագրվել են բոլոր աղբավայրերը, շեշտվեց դրանց խոշորացման /միացման/ անհրաժեշտությունը, առաջիկայում նաև՝ արտոնագրումը: Տեղեկացվեց այդ ուղղությամբ կոնկրետ միջոցառումների ծրագրի մշակման և համայնքներում տարվող աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ այդ ամենի իրականացման գործընթացում պետք է ներգրավվեն մարզի բոլոր պետական կազմակերպությունների, կրթական և առողջապահական հաստատությունների, ոստիկանության ծառայությունների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներն ու անհատները:
Նիստի քննարկման օրակարգային հարց էր մայիսի 27-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակը: Տեղեկացվեց, որ և մարզպետարանը և մարզային հանձնաժողովը և համայնքապետարանները կատարում են կազմակերպական և համակարգման նախապատրաստական աշխատանքներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:03:51