Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

17 մրցանակակիր Տավուշի մարզից

19.05.2017

Մայիսի 18-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ,,Զվարթնոց,, հայ երգի մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը: ,,Զվարթնոցն,, արդեն ավանդական դարձած փառատոն է, կազմակերպվում է նույնանուն հիմնադրամի կողմից Հայաստանի բոլոր մարզերում և Արցախի հանրապետությունում: Մասնակցում են ոչ մասնագիտական հաստատությունների շնորհաշատ երեխաները, երիտասարդները, 8-32 տարեկան բոլոր ցանկացողները: Փառատոնի նպատակն է երգի միջոցով երեխաներին մոտեցնել արվեստին, ուղղորդել նրանց դեպի հայ մշակույթի ուսումնասիրություն: Այս տարի Տավուշի մարզի տարբեր համայնքներից փառատոնի մրցանակակիր են դարձել 17 մասնակից՝ հանդես գալով 3 ժանրով՝ դասական, ժողովրդական և էստրադային: Հատուկ մրցանակակիրը նույնպես Տավուշի մարզից էր՝ որպես ամենակրտսերը: Մրցանակակիրներին ողջունեցին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Փառատոնի կազմակերպիչների կողմից մրցանակակիրները լավագույնս հանդես գալու համար ստացան պատվոգրեր, իսկ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից՝ շնորհակալագրեր: Պատվոգրեր ստացան նաև կազմակերպիչներին աջակցած համայնքների ղեկավարները, կրթական հաստատությունների տնօրենները:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57