Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում Դիլիջանի համայնքապետարանում

22.05.2017

Մայիսի 20-ին Դիլիջանի համայնքապետարանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման և առկա խնդիրների վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Արտաշես Բախշյանը, Դլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, Տավուշի մարզպետարանի հանձնախումբը՝ աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ Հայկ Փաշինյանի, աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միքայել Ղալումյանի և նույն վարչության առաջատար մասնագետ Արմեն Ճաղարյանի, ծրագրի իրականացման պատասխանատու մասնագետների մասնակցությամբ:
Քննարկման ընթացքում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի գործնական իրականացման նպատակով քննարկվեց երեք խնդիր, որոնք վերաբերում էին մարզի տարածաշրջաններում շահագործվող աղբավայրերի խոշորացմանը /միացմանը/, ինքնաբերաբար ստեղծված աղբավայրերի փակմանը և տուգանքների կիրառման վարչական մեխանիզմներին:
Քննարկումն ամփոփեց Արտաշես Բախշյանը, որն առաջադրեց կոնկրետ խնդիրներ և ներկայացրեց հանձնարարականններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57