Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ասմունքի հանրապետական 10-րդ մրցույթ-փառատոնից վերադարձել են մրցանակներով

19.05.2017

  Օրերս Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել ասմունքի հանրապետական 10-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգը: Փառատոնն այս տարի նվիրված էր բանաստեղծուհիներ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 98-ամյակին և Մարո Մարգարյանի ծննդյան 100-ամյակին: Ինչպես միշտ, այս անգամ էլ մրցույթ-փառատոնն անցկացվեց տարիքային 2 խմբով՝ 11-14 և 16-17: Տեղեկացնենք, որ փառատոնի հանրապետական փուլին նախորդել էին տարածաշրջանային և մարզային փուլերը: Մարզային փուլի 1-3-րդ տեղեր զբաղեցրած երեխաներին էլ հնարավորություն էր տրվել մասնակցել հանրապետական փուլին և ելույթ ունենալ մեծ բեմից: Տավուշի մարզից հանրապետական փուլին մասնակցելու իրավունք էին ստացել 11-14 տարիքային խմբից Անի Խաչատրյանը Դիլիջանի թիվ 2 դպրոցից, Վահե Ասատրյանը նույնպես Դիլիջանի թիվ 2 դպրոցից և Գրիշա Մախսուդյանը Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցից, իսկ 15-17 տարիքային խմբից՝ Դիլիջանի թիվ 5 դպրոցը ներկայացնող Արամայիս Ասատրյանը, Արև Խաչատրյանը Իջևանի ավագ դպրոցից և Չինչինի միջնակարգ դպրոցից Սոֆի Ահարոնյանը: Լրացուցիչ, հանրապետական փուլին մասնակցելու իրավունք էին ստացել նաև Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտուհի Լիլյա Պողոսյանը և Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի սան Անի Մարտիրոսյանը: Տավուշի մարզից փառատոնի հանրապետական փուլին մասնակցած 8 ասմունքողներից Դիլիջանի թիվ 2 դպրոցի աշակերտուհի Անի Խաչատրյանը գրավել է 2-րդ տեղ և պարգևատրվել համակարգչով, իսկ Դիլիջանի թիվ 2 դպրոցի աշակերտ Վահե Ասատրյանը և Իջևանի ավագ դպրոցի աշակերտուհի Արև Խաչատրյանը պարգևատրվել են հեռախոսներով  ու արժեքավոր գրականությամբ:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05