Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին դպրոցների էլեկտրոնային մատյանները վարելու գործընթացին առնչվող հարցեր

20.05.2017

  «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր տնօրեն Սուրեն Ալոյանը և գործադիր տնօրեն Արթուր Բաբայանը Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում հանդիպում ունեցան Իջևանի դպրոցների տնօրենների, ազգային վարժարանի տնօրենի, ուսուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ: Քննարկվեցին մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների էլեկտրոնային մատյանները վարելու գործընթացին առնչվող հարցեր: Նշվեց, որ արդյունավետությունը չափող էլեկտրոնային համակարգի միջոցով ամեն ամիս չափվում է ուսուցիչների կատարած աշխատանքների արդյունավետության մակարդակը: Տեղեկացվեց նաև, որ էլեկտրոնային մատյանները հետևողականորեն և ժամանակին լրացնելու գործընթացն ապահովելու նպատակով արդյունավետությունը չափող էլեկտրոնային համակարգի միջոցով ստացված տվյալներն ամեն ամիս տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթական ոլորտի համար պատասխանատու կառույցների ղեկավարներին: Կարևորելով համակարգի դերը աշակերտների համար կրթությունն առավել մատչելի և հետաքրքիր դարձնելու գործում, նշվեց, որ կրթական ծրագիրը տրամադրում է նաև միասնական ցանցային հարթակ՝ հագեցած ինչպես առցանց խաղերով, մրցույթներով, օլիմպիադաներով, այնպես էլ արտացանցային միջոցառումներով։ Միաժամանակ համակարգը ծնողներին տալիս է ուսուցչական անձնակազմի կատարած աշխատանքներին ծանոթանալու թափանցիկ և մատչելի հնարավորություն, մեծացնում համակարգչային գիտելիքների նկատմամբ նրանց հետաքրքրությունը: Հանդիպման ավարտին Սուրեն Ալոյանը և Արթուր Բաբայանը սպառիչ պատասխաններ տվեցին ներկաներին հետաքրքրող հարցերին:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26