Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն 11.05.2016

 2016 թվականի մայիսի 11-ից 25-ը <<Հայկական ակնաբուժության նախագիծ>> բարեգործական հիմնադրամը <<Լույս հայի աչքերին>> ծրագրի շրջանակներում աչքի անվճար զննումներ և վիրահատություններ է իրականացնելու Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի բնակչության համար: Աչքի անվճար զննումներն իրականացվելու են հետևյալ գրաֆիկով` մայիսի 11-ին Ներքին Կարմիրաղբյուրում, մայիսի 12-ին Տավուշում, մայիսի 13-ին Նավուրում, մայիսի 17-ին Մովսեսում, մայիսի 18-ին Պառավաքարում, մայիսի 19-ին Արծվաբերդում,...

Հաղթեց Հովքի միջնակարգ դպրոցի թիմը

Հաղթեց Հովքի միջնակարգ դպրոցի թիմը 10.05.2016

 Առաջին օգնության, ռիսկերի քարտեզագրման, բնական խոչընդոտների հաղթահարման, արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոնների իմացության և հմտություններին տիրապետելու իսկական ստուգատես էր օրերս Դիլիջանի քաղաքային զբոսայգում անցկացված մրցույթը, որը կրում էր «Կյանքի հմտություններ» խորագիրը: Միջոցառումը նախաձեռնել էր «ՕքսԵՋեն» հիմնադրամն իր երկու գործընկեր կազմակերպությունների՝ ԱԻՆ կամավորական «Լոռէ» փրկարար ջոկատի և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հետ...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 09.05.2016

 Սիրելի հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի վետերաններ, զինվորներ ու սպաներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 9-ի` Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի. այն նշանավորվում է ոչ միայն երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակով, որի կերտման գործում խորհրդային երկրի մյուս ժողովուրդների հետ իր անուրանալի ավանդն ունեցավ նաև հայ ժողովուրդը, այլև մեր ժողովրդի համար շատ թանկ ու նվիրական մեկ այլ...

 Մայիսի 9-ի տոնական օրը մարզկենտրոն Իջևանում սկսվեց հարգանքի տուրքով

Մայիսի 9-ի տոնական օրը մարզկենտրոն Իջևանում սկսվեց հարգանքի տուրքով 09.05.2016

  Հաղթանակի ու խաղաղության տոնը հայ ժողովրդի ամենասիրված տոներից է: Այն մեզ համար նշանավորվում է ոչ միայն Մեծ հայրենականում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով, որի նվաճման գործում խորհրդային երկրի մյուս ժողովուրդների հետ իր անգնահատելի ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը, այլև 20-րդ դարավերջին Հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիի փառահեղ ազատագրմամբ, որն էլ ավելի արժևորեց խաղաղության տոնահանդես դարձած Հաղթանակի օրը:   Այսօր, ավանդույթի համաձայն, Մայիսի 9-ի տոնական օրը...

Պարգևատրվեցին լավագույն շարադրությունների հեղինակները

Պարգևատրվեցին լավագույն շարադրությունների հեղինակները 07.05.2016

  Մայիսի 6-ին Բերդի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ կողմից տարածաշրջանի հանրակրթական դպրոցների 5-9-րդ դասարաններում անցկացված շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Տեղեկացնենք, որ մրցույթը մեկնարկել էր մարտ ամսին: Շարադրության թեման էր <<Հայրենի հողն իմ>>: Առաջին փուլից եզրափակիչ փուլ էր անցել 65 դպրոցականի աշխատանք, որից էլ հանձնաժողովի որոշմամբ մրցանակային տեղի էին արժանացել 15-ը. յուրաքանչյուր դասարանի...

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ 05.05.2016

  Մայիսի 4-ին Տավուշի մարզ էր այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Աշխատանքային այցը վարչապետն սկսել է Բագրատաշենի անցակետից: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ վարչապետը ծանոթացել է Բագրատաշենում կառուցվող մաքսակետի շինարարության ընթացքին, շրջել կառույցի մասնաշենքերում, զրուցել պատասխանատուների ու շինարարների հետ: Նշվել է, որ այժմ ավարտին են հասցվել Բագրատաշենի անցակետի հինգ մասնաշենքերի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-16 16:33:03