Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հերթական բարեգործական առաքելությամբ Տավուշի մարզում էին Հայ օգնության միության ներկայացուցիչները 11.10.2016
Հոկտեմբերի 10-ին հերթական բարեգործական առաքելությամբ Տավուշի մարզում էին Հայ օգնության միության /ՀՕՄ/ ներկայացուցիչները՝ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքի ՀՕՄ-ի ,,Էրեբունի,, մասնաճյուղը ներկայացնող Նորա Շիրիկյանը և Նելլի Ազիզյանը, ինչպես նաև ՀՕՄ-ի Երևանի շրջանային վարչության աշխատակիցներ: Նրանք կազմակերպության կողմից մարզի մի քանի սահմանամերձ գյուղերի երեխաների համար 100 զույգ կոշիկ էին նվեր բերել: Կոշիկները նախատեսված էին 4-12 տարեկան աղջիկների և տղաների համար: Բարեգործներն այցելեցին...

Ստորագրվել է բարեկամության հուշագիր 11.10.2016
Հոկտեմբերի 10-ին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում բարեկամության հուշագիր է ստորագրվել Ֆրանսիայի Վիլքրոզ համայնքի ղեկավար Ռոլանդ Բալբիսի և Ենոքավան համայնքի ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանի միջև: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետի խորհրդական Աղաբեկ Գալստյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, Վիլքրոզ...

Դիլիջանի <<Հույսի կամուրջ>>-ը նշեց իր ստեղծման 15-ամյակը 11.10.2016
<<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության Դիլիջանի մասնաճյուղում այսօր օրը տոնական էր. կազմակերպությունը նշեց իր ծննդյան 15-ամյակը: Հոբելյանի առթիվ ներկաներին շնորհավորանքի ջերմ խոսքեր ասացին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը, մասնաճյուղի տնօրեն Ռուզաննա Արզումանյանը: Բոլոր ելույթ ունեցողների խոսքում ընգծվում էր այն միտքը, որ...

Եռօրյա դասընթաց Աղվերանում 10.10.2016
Ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի նվազեցմանը և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի ներդրմանն աջակցելու նպատակով Աղվերանի «Պարկ Ռեզորթ» հյուրանոցային համալիրում անց է կացվել հրահանգիչների վերապատրաստման եռօրյա դասընթաց, որին մասնակցել են ՀՀ մարզպետարանների պատասխանատուներ, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի մարզային մասնաճյուղերի ներկայացուցիչներ:...
Ըստ Տավուշի մարզի բուժհաստատություններից ստացված տեղեկատվության՝ 2016 թվականի 3-րդ եռամսյակում մարզի բուժհաստատություններում ծնվել է ընդհանուր թվով 323 երեխա՝ 177 տղա և 146 աղջիկ: Ծնունդների ընդհանուր թվից 11-ը եղել է այլ մարզերից: 2016թ. 3-րդ եռամսյակում <<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ-ում ծնվել է 135, <<Աչաջրի ԱԿ>> ՊՈԱԿ-ում` 31, << Իռ-Վինգ> > ՍՊԸ-ում` 62, <<Նոյեմբերյանի ԲԿ>> ՓԲԸ-ում` 61, <<Բերդի ԲԿ>> ՓԲԸ-ում` 27, <<Արծվաբերդի...
Ըստ Տավուշի մարզի բուժհաստատություններից ստացված տեղեկատվության՝ 2016 թվականի սեպտեմբեր ամսին մարզի բուժհաստատություններում ծնվել է ընդհանուր թվով 128 երեխա՝ 73 տղա և 55 աղջիկ: 128 ծնունդից 3-ը եղել է այլ մարզերից: Նշված ամսում <<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ-ում լույս աշխարհ է եկել 53, <<Աչաջրի ԱԿ>> ՊՈԱԿ-ում` 10, <<Իռ-Վինգ>> ՍՊԸ-ում` 23, <<Նոյեմբերյանի ԲԿ>> ՓԲԸ-ում` 28, <<Բերդի ԲԿ>> ՓԲԸ-ում` 10, <<Արծվաբերդի ԱԿ>> ՊՈԱԿ-ում` 4...


