Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը

13.01.2017

  Այսօր՝ հունվարի 13-ին, Տավուշի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը: Իջևանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Բերդի տարածաշրջանային զինկոմիսարիատներից Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնեց տավուշցի նորակոչիկների առաջին խումբը: Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ մարզի տարածաշրջանային չորս կենտրոններում էլ տեղի ունեցան հանդիսավոր արարողություններ: Դեռ վաղ առավոտից Իջևանի զինկոմիսարիատի հարակից տարածքում ասեղ գցելու տեղ չկար: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել Տավուշի մարզպետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, ընկերներ ու հարազատներ: Նորակոչիկները առավոտից նախ վերջին բուժզննումն են անցնում, իսկ զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ, մայոր Արթուր Խառատյանը մի վերջին անգամ վերանայում է բուժզննում անցած երիտասարդների գործերը: ,,Բարձր տրամադրությամբ ենք ճանապարհում մեր տղաներին, որպեսզի բարձր տրամադրությամբ էլ դիմավորենք նրանց վերադարձը,,- ասում է մայոր Խառատյանը: Այնուհետև նորակոչիկներին ողջունում և խաղաղ ու անվտանգ ծառայություն է մաղթում Իջևանի զինկոմ, փոխգնդապետ Մուշեղ Ասատրյանը: Բոլոր բարեմաղթանքներում առաջին տեղում խաղաղությունն է: Հանդիսավոր արարողությունից հետո նորակոչիկներին տեղափոխող մեքենաները ուղևորվում են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան: ,,Այս տարի նորակոչիկները հենց հավաքակայանում կստանան զինվորական համազգեստ, 20 րոպե ժամանակ կունենան հրաժեշտ տալու իրենց ծնողներին, որից հետո արդեն կմեկնեն վիճակահանությամբ նախորոշված իրենց ծառայության վայրեր,,- ասում է զինկոմ Մուշեղ Ասատրյանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59