Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախատոնական այց

30.12.2016

Դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նա այցելեց նաև մարզում տեղակայված զորամասերից մեկը՝ շնորհավորելու զինվորներին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Նախատոնական այդ օրը Դավիթ Լոքյանը զինվորներին այցելել էր նվերներով: Նա նաև պատրաստակամություն հայտնեց օժանդակելու պաշտպանական որոշակի կառույցների տեխնիկական ուժեղացման հարցում: Նախարարը և մարզպետը զրուցեցին զինվորների հետ, մաղթեցին խաղաղ ծառայություն, նրանց ընտանիքներին ՝երջանկություն:
ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ընթացքում նախարար Դավիթ Լոքյանը նշեց , որ 2017 թվականին սահմանամերձ համայնքներում իրականացնելու համար բազմաթիվ ծրագրեր ունեն նախանշած, որոնք նպատակաուղղված կլինեն տնտեսության տարբեր ոլորտների  զարգացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18