Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

31.12.2016

Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նոր տարին ամենաընտանեկան տոնն է բոլորիս համար, նաև՝ ամենասպասվածն ու բարին: Եվ տա Աստված, որ իրականանան նոր տարվա հետ կապված Ձեր բոլոր բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները: Սրտանց ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքներում Ամանորը դիմավորեն ուրախ, բարձր տրամադրությամբ:
Ինչպես գիտեք, ավանդույթի համաձայն, նոր տարվա նախաշեմին ի մի ենք բերում անցած բոլոր իրադարձությունները, կողք կողքի դնում, համադրում արվածն ու չարվածը, նոր ծրագրեր նախանշում գալիքի համար: Անցնող տարին, որպես ժամանակահատված, նույնպես իր հետքը թողեց Տավուշի մարզի պատմության մեջ: Մենք շարունակել ենք բազմաթիվ ծրագրերով նախանշած մեր աշխատանքները՝ ներգրավելով դրանց մեջ մարզի համայնքներին: Տարին նորարարական էր այն առումով, որ սկիզբ դրվեց համայնքների խոշորացման գործընթացին: Դիլիջանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում համայնքների խոշորացումն արդեն իրականություն է, առաջիկայում այն կշարունակվի նաև մյուս տարածաշրջաններում: Ակնկալում ենք, որ այս գործընթացը համայնքների զարգացմանը նոր ռիթմ է հաղորդելու: Այս պահին ընթացքի մեջ են ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած տարածքային զարգացման ռազմավարության կազմման աշխատանքները: Սա այն հիմնական փաստաթուղթն է, որտեղ ոլորտ առ ոլորտ նկարագրվելու են զարգացման հիմնական հեռանկարները, և որով կուղղորդվենք մենք գրեթե առաջիկա ամբողջ տասնամյակի ընթացքում:
Գալիք տարում նախանշված ծրագրերը բազմաթիվ են, որոնց իրականացումն, անշուշտ, դրական հետք է թողնելու մեր բնակչության կենսամակարդակի վրա: Ամփոփելով խոսքս, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ ծնունդը, ցանկանում եմ մեր երկրին խաղաղություն, մեզ՝ ուժ, եռանդ, առողջություն և բարեկեցություն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05