Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված կոնֆերանս մարզկենտրոն Իջևանում

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված կոնֆերանս մարզկենտրոն Իջևանում 13.08.2018

  Օգոստոսի 12-ին Երիտասարդության միջազգային օրվան նվիրված կոնֆերանս էր կազմակերպվել մարզկենտրոն Իջևանում: Կոնֆերանսի անցկացումը նախաձեռնել էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ: ,,Երիտասարդական հնարավորություններ,, խորագիրը կրող կոնֆերանսն անցկացվեց Տավուշի մարզպետարանի նիստերի մեծ դահլիճում: Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի համակարգող Վարսիկ Ներկարարյանի բացման խոսքից հետո կոնֆերանսի...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի 2-րդ օրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի 2-րդ օրը 12.08.2018

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 11-ին հանդիպումներ է ունեցել Իջևանի, Հաղարծինի և Դիլիջանի բնակիչների հետ, ներկայացրել տարբեր ուղղություններով կառավարության քայլերն ու պատասխանել քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի: Վարչապետը նշել է, որ այսուհետ Հայաստանի քաղաքացու դերը լինելու է որոշիչ մեր երկրի տնտեսական զարգացման գործում: «Վստահ եմ, այսուհետ ՀՀ քաղաքացին չի համակերպվելու պարտությունների, ապօրինությունների հետ, լավատեսորեն է նայելու ապագային, չի լինելու խնդրարկու: ՀՀ...

Նիկոլ Փաշինյանն այցելել է Իջևանի և Դիլիջանի արտադրական ընկերություններ և «Տավուշ» բժշկական կենտրոն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Իջևանի և Դիլիջանի արտադրական ընկերություններ և «Տավուշ» բժշկական կենտրոն 12.08.2018

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին եղել է Իջևանի գինու և կոնյակի գործարանում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության զարգացման ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանում արտադրվում է կոնյակ, գինի, օղի և պահածոներ: Արտադրանքն արտահանվում է ռուսական, չինական, կանադական և եվրոպական շուկաներ: Աշխատանքներ են տարվում արտահանման ուղղություններն ընդլայնելու նպատակով:...

Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է թեթև արդյունաբերության և անասնապահության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերին

Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է թեթև արդյունաբերության և անասնապահության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերին 11.08.2018

  Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամասում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել արտադրամասում՝ ծանոթացել բանվորական ձեռնոցների արտադրության գործընթացին:  Տեղեկացվել է, որ ընդհանուր առմամբ մարզում «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերում աշխատում է 520 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 145 հազար դրամ: Ընկերությունը նախորդ տարվա ընթացքում իրականացրել է...

Մայիսից սկսած՝ ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում. վարչապետը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին

Մայիսից սկսած՝ ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում. վարչապետը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին 11.08.2018

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին այցելել է Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Բերդի, Այգեհովիտի, Ոսկեպարի և Նոյեմբերյանի բնակիչների հետ, անդրադարձել երկրում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ գործադիրի քայլերին, պատասխանել քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի:  «Ուրախ եմ, որ ձեր դեմքին ժպիտ եմ տեսնում, դա ամենակարևոր բանն է: Եկել եմ ձեզ ասելու, թե ինչու եմ համոզված, որ մեր երկրի բոլոր խնդիրները լուծվելու են, ինչու եմ համոզված, որ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տավուշի մարզպետարանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տավուշի մարզպետարանում 11.08.2018

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է տալու աշխատանքը քաջալերելուն ուղղված ծրագրերին։ Դիտավան համայնքի ղեկավարի՝ կառավարության աջակցությամբ գյուղ տանող ճանապարհը հիմնանորոգելու հարցին ի պատասխան վարչապետը նախ ասաց, որ Դիտավան համայնքում հաջողված տնտեսական գործունեություն իրականացնելու մասին այս օրերին շատ է լսել, ապա ավելացրեց,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-26 17:05:52