Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 19.09.2014

  Սիրելի հայրենակիցներ  Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ պետական կարևորագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի պատմական օրը իրականություն դարձավ հայ ժողովրդի՝ ազատ ու անկախ երկիր ունենալու դարավոր երազանքը, և Հայաստանը կրկին ստանձնեց ինքն իր ճակատագրի տերը լինելու արդարացի իրավունքը: Դժվար է եղել անկախության հասնելու ճանապարհը, բայց հայ ժողովուրդը միասնական կամքով ու տոկունությամբ կարողացավ ձեռք բերել իր անկախությունն...

Հարցազրույց

Հարցազրույց 18.09.2014

 ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանի հետ ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի թիվ 930-Ն որոշմամբ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՆԴԱԿՈԾՄԱՆ ԴԵՊՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ, ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ...

Փառատոնը կնպաստի հայ-ռուսական մշակութային կապերի էլ ավելի խորացմանը

Փառատոնը կնպաստի հայ-ռուսական մշակութային կապերի էլ ավելի խորացմանը 18.09.2014

 Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Վլադիմիր Աղայանին: Հանդիպմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Քննարկվեցին 2014 թվականի օգոստոսից դեկտեմբեր ամիսը Հայաստանի հանրակրթական դպրոցներում անցկացվող <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի կազմակերպմանը...

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Բերդի նորակառույց  Սբ. Հովհաննես եկեղեցու օծման սրբազան արարողությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Բերդի նորակառույց Սբ. Հովհաննես եկեղեցու օծման սրբազան արարողությանը 15.09.2014

  Խաչվերաց տոնին, սեպտեմբերի 14-ին, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Բերդի նորակառույց Սբ. Հովհաննես եկեղեցու օծման սրբազան արարողությունը: Եկեղեցու օծման առիթով Բերդ քաղաք էր ժամանել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Օծման արարողությանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, բարձրաստիճան պետական ու հոգևոր այրեր, մարզի հոգևոր դասը՝ Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի...

Գոշը նշեց գյուղի օրը

Գոշը նշեց գյուղի օրը 14.09.2014

 Սեպտեմբերի 13-ը Տավուշի մարզի Գոշ գյուղի համար այսուհետ կմնա որպես առանձնահատուկ օր: Դեռևս անցած տարվա նույն օրը, երբ գյուղի զավակ, այժմ ռուսաստանաբնակ ճանաչված գործարար ու բարերար Անտոն Մեհրաբյանի նախաձեռնությամբ նշանավոր Գոշավանքի բակում հանդիսավորությամբ բացվեց միջնադարի հանճարեղ մտածող, օրենսդիր ու առակագիր Մխիթար Գոշի բրոնզաձույլ արձանը, համայնքի ղեկավար Գևորգ Ամիրխանյանը հայտարարեց, որ այսուհետ սեպտեմբերի 13-ը նշվելու է որպես Գոշ գյուղի օր, և ամեն անգամ օրը նշանավորվելու է...

Հոբելյանական հուշամեդալներ՝ Բելառուսի դեսպանից

Հոբելյանական հուշամեդալներ՝ Բելառուսի դեսպանից 12.09.2014

 Սեպտեմբերի 11-ին Դիլիջանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, պատերազմի վետերաններ՝ վետերանների խորհրդի նախագահ Լևոն Ջառահյանի գլխավորությամբ, հյուրեր: Ողջույնի իր խոսքում դեսպան Սուխորենկոն ընդգծեց Մեծ հայրենականում խորհրդային երկրի ժողովուրդների միասնական ուժով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-03-24 12:33:35