Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սկսվել են արտհնձի աշխատանքները 26.06.2018
Տավուշի մարզում սկսվել են արտհնձի աշխատանքները: Ներկայումս արտհունձ է կատարվում մարզի ցածրադիր գոտիներում՝ Դեբեդավանում, Հաղթանակում, Բագրատաշենում և այլ գյուղերում: Արդեն հնձվել է ավելի քան 140 հա աշնանացան գարի: Աշնանացան գարու բերքահավաքը շարունակվում է:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 26.06.2018
Հարգելի քաղաքացիներ, Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը տեղեկացնում է, որ մարզի բուժհիմնարկների ընդունարաններում փակցված են պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության տրամադրման կարգերը, ախտորոշումները, անվճար բուժօգնությունից օգտվողների ցանկերը, ինչպես նաև վճարովի ծառայությունների գնացուցակները:

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Կողբի գեղարվեստի դպրոցի տնօրենին և համայնքի հոգևոր հովվին 25.06.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Կողբի գեղարվեստի դպրոցի հիմնադիր տնօրեն, նկարիչ Կարո Ղուլիջանյանին և համայնքի հոգևոր հովիվ Տեր Հրայր քահանա Բեջանյանին: Գեղարվեստի դպրոցի տնօրենը և հոգևոր հայրը, ովքեր համատեղ ծրագրեր են իրականացնում դպրոցում, մարզպետին են ներկայացրել ինչպես իրենց ընթացիկ աշխատանքները, այնպես էլ առաջիկա ծրագրերը: Կարո Ղուլիջանյանը մարզպետին է ներկայացրել նաև նմուշներ դպրոցում պատրաստված աշխատանքներից և տեղեկացրել, որ հուլիսի 1-ից Կողբում կմեկնարկի...

Հերթական աշխատանքային խորհրդակցությունն ըստ ստորաբաժանումների 25.06.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային շաբաթն սկսեց մարզպետարանի վարչությունների և բաժինների հետ առանձին խորհրդակցություններով: Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնին հանձնարարվեց աշխատանք տանել, որպեսզի մինչև հունիսի 30-ը պատրաստ լինի 20 բիզնես-ծրագիր: Ուշադրություն դարձնել հատկապես մինի-ֆերմաների ստեղծման, կաթի, մսի վերամշակման, զբոսաշրջիկների համար զբաղվածություն, ժամանց ապահովելուն ուղղված ոլորտներին: Բոլոր մյուս ստորաբաժանումներին...

<< Հույսի կամուրջ>> ՀԿ Իջևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը նշեց 15-րդ տարեդարձը 25.06.2018
Այսօր << Հույսի կամուրջ>> ՀԿ Իջևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը նշեց 15-րդ տարեդարձը: Օրվա առթիվ կենտրոնը հանդիսավոր արարողություն էր կազմակերպել, որին ներկա էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ծնողներ, բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից ու մարզի մյուս համայնքներից: 15 տարի առաջ փոքրիկ մի ծրագրով մեկնարկելով, այսօր <<Հույսի կամուրջը>> հստակ արձանագրում է, որ դարձել է...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԼՈՒՍԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 25.06.2018
Ս/թ հունիսի 26-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա Լուսահովիտ համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով՝ Լուսահովիտ համայնքի բյուջեի փոփոխություն