Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Իգնատ Մամյանի ծննդյան 70-ամյակը

Նշվեց Իգնատ Մամյանի ծննդյան 70-ամյակը 01.11.2017

  Լրացավ բանաստեղծ, արձակագիր ու հրապարկախոս Իգնատ Մամյանի ծննդյան 70-ամյակը: Գրող, ով գրական աշխարհի ու գրքասեր հասարակայնության ուշադրությունը գրավեց դեռևս 20-րդ դարի 70-ականների վերջերից՝ հայրենի եզերքին ու բնաշխարհին նվիրված իր ակնարկներով, որոնցում պատկերվում էր ոչ միայն ծննդավայրի չքնաղ բնությունը, այլև ներկայացվում էին այդ հող ու ջրին կենդանություն ու շունչ տվող մարդիկ: 1978 թվականին լույս տեսած ,,Հանդի հաց,, ժողովածուին հաջորդած ժողովածուներում արդեն Մամյանը ընթերցողին է...

Քննարկվեց երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության նախագիծը

Քննարկվեց երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության նախագիծը 31.10.2017

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետին կից երիտասարդական խորհրդի ընդլայնված նիստը, որին բացի խորհրդի անդամներից մասնակցում էին նաև երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, մարզպետարանի ու Իջևանի քաղաքապետարանի պատասխանատուներ: Նիստին ներկա էր ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը: Քննարկվեց 2018-2022թ.թ. երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության և միջոցառումների ծրագիրը, որի նախնական տարբերակը ներկայացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի...

Հանդիսավորությամբ նշվեց ,,Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար,, ծրագրի ավարտը

Հանդիսավորությամբ նշվեց ,,Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար,, ծրագրի ավարտը 31.10.2017

  Այսօր Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ,,Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար,, ծրագրի ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառում: Ծրագիրն իրականացրել է ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպությունը գործընկեր ,,Օրրան,, բարեգործական կազմակերպության հետ համատեղ:  Ֆինանսավորումը կատարել են Ավստրիայի զարգացման հիմնադրամը և Ավստրիայի ,,Միջմշակութային կենտրոնը,,: Ծրագրում ընդգրկվել են Վրաստանը և Հայաստանը, մասնավորապես...

Այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը

Այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը 31.10.2017

Այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին նրանք շրջեցին մարզի մի շարք համայնքներով: Հիմնական կանգառները նախատեսված էին մարզի այն համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում ՄԱԶԾ ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի կողմից: Ծրագիրը ՀՀ Կառավարության աջակցությամբ և գործընկերությամբ  մեկնարկել է 2015 թվականին,...

Հանդիպում   մարզի տնտեսվարողների հետ

Հանդիպում մարզի տնտեսվարողների հետ 27.10.2017

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ իրազեկում-հանդիպում ոչ պարենային ապրանքների արտադրությամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների հետ: Հանդիպումը նախաձեռնել էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը /ՇՎՏՄ/ և ՀՀ Տավուշի մարզպետարանը: Հանդիպմանը մասնակցում էին շուկայի վերահսկողության տեսչության աշխատակազմի ներկայացուցիչները մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանի գլխավորությամբ, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը,...

Անվճար խորհրդատվություն Իջևանի ԲԿ-ում

Անվճար խորհրդատվություն Իջևանի ԲԿ-ում 27.10.2017

  Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, բարեգործական ակցիայով Տավուշի մարզում էին Երևան քաղաքի ,,Քանաքեռ-Զեյթուն,, բժշկական կենտրոնի բժիշկ-մասնագետները՝ անոթային վիրաբույժ, ռևմատոլոգ, օրթոպեդ, ակնաբույժ, էնդոկրինոլոգ, անոթաբան, ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ, գինեկոլոգ, մաշկաբան, մանկական նյարդաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, ուրոլոգ, ալերգոլոգ, արյունաբան, երիկամաբան և աղեստամոքսաբան: ,,Իջևանի ԲԿ,, ՓԲԸ-ի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանի տեղեկացմամբ, օրվա ընթացքում Իջևանի բժշկական կենտրոնում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03