Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 18.05.2018
2018 թվականի մայիսի 24-ին , ժամը 17:00-ին Լուսաձորի համայնքապետարանում տեղի է ունենալու Լուսաձոր համայնքի ավագանու թիվ 3 նիստը:

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀՀ Տավուշի մարզային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հաձնաժողովի անդամները, հասարակական կազմակերպությունների ու համայնքապետարանների, բուժհաստատությունների ներկայացուցիչներ: Նիստը բացեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Այնուհետև օրակարգի առաջին հարցով մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ, հանձնաժողովի քարտուղար Նարինե Ճաղարյանը...

Հաստատվել է ավարտական և միասնական քննությունների նոր ժամանակացույցը 17.05.2018
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը, նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում և ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես, փոփոխվել են 9-րդ և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված օրերը: Քննությունների համար սահմանվել է հետևյալ գրաֆիկը....

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է 17.05.2018
Հարգելի ՀՀ քաղաքացիներ, ՀՀ առողջապահության նախարարությունը, հենվելով ժամանակակից բժշկագիտության մոտեցումների վրա, մեծապես կարևորում է հիվանդությունների կանխարգելման դերը մարդկանց առողջության պահպանման հարցում: Ելնելով վերոգրյալից, ցանկանում ենք Ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սահմանված կարգով կարող են տարեկան մեկ անգամ անցնել անվճար կանխարգելիչ քննություն իրենց սպասարկող ԱԱՊ հաստատություններում` տեղամասային թերապևտի կամ ընտանեկան բժշկի մոտ հետևյալ...

Հերթական ներկայացումը փարաջանովյան շնչով էր 17.05.2018
Հերթական ներկայացմամբ հանդիսատեսին հիացրեց Հաղարծնի միջնակարգ դպրոցի թատերախումբը: Դպրոցի դահլիճում բեմադրվեց փարաջանովյան մոտիվներով գրված ,,Մեկնում,, ներկայացումը, որի հեղինակը և գեղարվեստական ղեկավարը դպրոցի կերպարվեստի շնորհալի ուսուցչուհի Լուսինե Մանուկյանն էր: Բեմադրությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, թատերարվեստի երկրպագուներ: Երեխաների խաղը անկեղծ էր ու տպավորիչ: Բեմում չարի ու բարու հավերժական պայքարն էր՝ երաժշտական ու լուսային ինքնատիպ...

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 16.05.2018
Այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Օրակարգում քննարկվել են 2018 թ. ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների և խնդիրների մասին հարցը, ինչպես նաև տարկետման ներկայացված անձնական գործերը: