Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մեկնարկել են ավարտական քննությունները 11.06.2018
Այսօր՝ հունիսի 11-ին, հանրապետության հանրակրթական դպրոցներում մեկնարկել են ավարտական քննությունները: Տավուշի մարզում 9-րդ դասարանի ավարտական փոխադրական քննությանը մասնակցել է 1292 աշակերտ, որոնցից 90-ը գերազանցության թեկնածուներ են: Իններորդցիները գրավոր /փոխադրություն/ քննություն են հանձնել ,,Հայոց լեզու և գրականություն,, առարկայից: Քննական առարկայի առաջադրանքը կազմվել է ԳԹԿ-ի կողմից: Քննությանը տրվել է 90 րոպե ժամանակ: Մինչ քննությունն սկսելը Տավուշի մարզպետի հանձնարարությամբ...

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցեց Դիլիջանում մեկնարկած երկօրյա համաժողովին 11.06.2018
Երկօրյա <<Գնորդ-վաճառող>> համաժողովն իրականացվում է <<Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում>> ծրագրի շրջանակներում: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրամիության և ՀՀ կառավարության կողմից: Այն նպատակաուղղված է խթանելու Տավուշի մարզի համայնքների միջև առավել հավասարակշռված սոցիալ-տնտեսական զարգացումը, որի հիմնական խնդիրներն են՝ ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ և աշատատեղեր, ինչը մարզի տնտեսությունը կդարձնի առավել դիվերսիֆիկացված և արդյունավետ,...

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց <<Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն>> հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյանին: Կազմակերպությունը Տավուշի մարզի Իջևանի «Հույսի կամուրջ» ՀԿ կենտրոնում և Կողբի, Կոթիի, Բագրատաշենի մանկապարտեզներում <<Արևային էներգիայի օգտագործումն ի նպաստ էներգետիկ անկախությանը և անտառների պահպանմանը>> ծրագիր է իրականացրել: Ծրագրի շրջանակներում նշված կառույցների շենքերի վրա տեղադրվել են 35 ԿՎտ ընդհանուր հզորությամբ արևային...
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Բերդ համայնքում 11.06.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Բերդ համայնքում: Հանդիպում է ունեցել Բերդի արվեստի դպրոցում, որին մասնակցել են համայնքի ղեկավարը և բնակավայրերի վարչական ներկայացուցիչները, դպրոցների տնօրենները, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, քաղաքացիներ: Հիմնականում քննարկվել են տնտեսությանը վերաբերող հարցեր: Մարզպետը նշել է, որ մյուս տարածաշրջանների համեմատությամբ Բերդում խնդիրներն ավելի շատ են, և ամեն ինչ պետք է արվի դրանք լուծելու համար, նաև ընդգծել է, որ...

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը շարունակոմ է ընդունել տնտեսվարողներին 08.06.2018
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, շարունակելով մարզի տնտեսվարողների հետ հանդիպումների շարքը, ընդունել է Իջևանի հանքային ջրերի գործարանի սեփականատեր Ալիկ Սարգսյանին: Մարզպետը ներկայացրել է, որ համաձայն ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության և վարչապետի հանձնարարականի, տեղերում բանակցություններ են վարվում արտադրական հզորություններ ունեցող, սակայն հիմա չգործող կազմակերպությունների հետ: Նպատակն է՝ ունենալ ամբողջովին համալրված տեղեկատվական բազա, որպեսզի ներդրողներին ցանկացած պահի...

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Նյու Իդա չինական ընկերության ներկայացուցիչներին 08.06.2018
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Նյու Իդա չինական ընկերության տնօրեն Լուո Գանգին և գլխավոր կառավարիչ Ցին Ճենփինին՝ նույն կազմակերպության ներկայացուցիչ Յուրի Սարգսյանի և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի ուղեկցությամբ: Չինացի գործընկերները Տավուշի մարզում են գտնվում՜ համագործակցության եզրեր փնտրելով զբոսաշրջության, գինիների և հանքային ջրերի արտադրության ոլորտներում: Նրանք արդեն եղել էին Իջևանի գինու և կոնյակի գործարանում, ծանոթացել արտադրությանը և փորձանմուշներ վերցրել:...