Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը   ներկայացրեց  Տավուշի  նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Տավուշի նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին 02.06.2018

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզխորհրդի նիստում, որին ներկա էին նաև մարզպետարանի աշխատակիցները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, կրթական, առողջապահական հաստատությունների տնօրենները, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ներկայացրեց նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին: Ողջունելով նիստի մասնակիցներին, նախարարն անդրադարձավ քաղաքական առկա վիճակին, առաջիկա անելիքներին, Տավուշի մարզի...

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը 01.06.2018

Այսօրվա, 2018 թվականի հունիսի 1 –ի ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ Տավուշի մարզպետ նշանակված Վահե Ղալումյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի հետ: Աշխատակազմի հետ ծանոթանալուց հետո, մարզպետը նշեց այն հիմնական սկզբունքները, որոնցով պիտի առաջնորդվեն առաջիկա գործունեության ընթացքում: Ներկայացրեց նաև ՀՀ կառավարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մարզպետարանների վրա դրված խնդիրները՝ շեշտը դնելով մարզում ներդրումային և...

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ մարզկենտրոն Իջևանում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ մարզկենտրոն Իջևանում 01.06.2018

  Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այն որպես երեխաների պաշտպանության միջազգային օր է հայտարարվել 1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցած Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսում, իսկ Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:  Ամեն տարի հունիսի 1-ին տոնական բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում Տավուշի մարզում: Այսօր մարզկենտրոն Իջևանում...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 01.06.2018

  2018 թվականի հունիսի 2-ին, ժամը 15:00-ին, տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստը հետևյալ օրակարգով. 1. Մարզի համայնքների տեղական բյուջեների 2018թ. հինգ ամսվա կատարողականների մասին /զեկուցող՝ Ռ. Ներսեսյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ/ 2. ՀՀ Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտում 2017թ. կատարված աշխատանքների և 2018թ. հիմնախնդիրների մասին /զեկուցող՝ Վ. Սուքոյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի...

   ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 31.05.2018

Հարգելի Տավուշցիներ Հունիսի 1-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղի կունենան Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ՝ ,,Հեքիաթին հյուր,, խորագրով: Միջոցառումների շարքը կմեկնարկի ժամը 10:30-ին՝ Իջևանի Ա. Մելիքբեկյանի անվան հրապարակում կանցկացվի կավճանկար-մրցույթ: Լավագույն աշխատանքները կգնահատվեն և կխրախուսվեն հուշանվերներով: Այնուհետև նույն հրապարակի բեմահարթակից ելույթ կունենան մարզի մշակութային համույթներ, անհատ կատարողներ, ինչպես նաև մայրաքաղաք Երևանից...

Ի գիտություն գյուղացիական տնտեսությունների

Ի գիտություն գյուղացիական տնտեսությունների 31.05.2018

2018 թվականի հունիսի 2-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառներին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 14:26:06