Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց ,,Բերքաբեր,, հասարակական կազմակերպության անդամներին 16.06.2018
Այսօր՝ հունիսի 16-ին, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց սահմանամերձ Բերքաբեր համայնքում գործող ,,Բերքաբեր,, հասարակական կազմակերպության անդամներին: Հայրենի գյուղի խնդիրներով մտահոգ երիտասարդներին հասարակական կազմակերպության մեջ միավորել է մեկ ընդհանուր գաղափար՝ զարգացնել ու շենացնել հայրենի գյուղը: Իսկ այսօր նրանք մարզպետի մոտ ընդունելության էին եկել՝ ներկայացնելու գյուղի զարգացմանը միտված իրենց աշխատանքներն ու ծրագրերը: Տղաները նախ շնորհավորեցին Վահե Ղալումյանին Տավուշի...

Անվտանգ ու ապահով պայմաններ երեխաների համար 15.06.2018
Սահմանամերձ Վազաշեն համայնքը Ադրբեջանի հետ 18 կմ սահման ունի: Թշնամու կրակոցներից երեխաների անվտանգությունն ապահովելու նկատառումներով Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Վազաշենում, համայնքապետարանի հարևանությամբ, պաշտպանիչ պատ ու խաղահրապարակ է կառուցել: Այս տեսակետից Վազաշենը միակ համայնքը չէ: Նպատակ ունենալով ապահովել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակչության, հատկապես երեխաների անվտանգությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Գերմանական Կարմիր խաչի աջակցությամբ անվտանգ...

Մրցույթի դիմած մասնակիցը հաղթող է ճանաչվել 15.06.2018
Այսօր Դիլիջանի համայնքապետարանում անց է կացվել համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար դիմել էր մեկ հոգի: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ, որի կազմում ընդգրկված էին համայնքի ղեկավարը, ավագանու անդամներ և մարզպետարանի ներկայացուցիչներ, հաղթահարելով մրցույթի և թեստավորման, և հարցազրույցի փուլերը, մրցույթի մասնակից Լիլիթ Պողոսյանը հաղթող է ճանաչվել և օրենքով սահմանված կարգով ու ժամանակում...

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում 15.06.2018
Այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում: Ընդունելության համար հերթագրվել էր 52 հոգի մարզի Իջևան, Դիլիջան քաղաքներից, Վազաշեն, Գանձաքար, Այգեհովիտ, Սարիգյուղ, Սևքար, Խաշթառակ, Աչաջուր, Ներքին Ծաղկավան, Վարագավան, Դեբեդավան գյուղերից, Երևան քաղաքից: Հերթագրված բոլոր քաղաքացիներն էլ հանդիպել են մարզպետին, ներկայացրել իրենց խնդիրները: Իսկ ներկայացված հարցերը ամենատարբեր բնույթի էին: 24 հոգի աշխատանքի...

Մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել է Նոյեմբերյանի տարածաշրջանի հիմնախնդիրներին 14.06.2018
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հունիսի 13-ին աշխատանքային այցով Նոյեմբերյանի տարածաշրջանում էր: Մարզպետն առաջինն այցելել է Նոյեմբերյանի ավագ դպրոց, ծանոթացել դպրոցում իրականացվող վերանորոգման աշխատանքներին, որոնք արդեն ավարտին են մոտենում: Այնուհետև մարզի ղեկավարը Նոյեմբերյանի մշակույթի պալատում հանդիպում է ունեցել համայնքի ղեկավարության, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մարզպետը ներկաներին հրավիրել է բաց քննարկման,...

Այսօր 9-րդ դասարանների ավարտական քննության օր էր ,,Մաթեմատիկա,, առարկայից 14.06.2018
Այսօր՝ հունիսի 14-ին, հանրապետության հանրակրթական դպրոցներում 9-րդ դասարանների ավարտական քննության օր էր ,,Մաթեմատիկա,, առարկայից: Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում ավարտական քննությանը մասնակցում էր 60 աշակերտ: Գրավոր քննության համար հատկացված էր 120 րոպե ժամանակ: Մինչ քննությունը սկսելը աշակերտները քննասենյակում վիճակահանությամբ զբաղեցրել էին իրենց տեղերը, որից հետո դպրոցի տնօրեն Աշոտ Փաշինյանը նախ շնորհավորեց իններորդցիներին նախորդ քննությունը հաջողությամբ հանձնելու համար,...