Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

180 տնտեսություն արդեն կարող է օգտվել կապույտ վառելիքից

26.09.2018

  Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը, որ հիմա Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերից է, տարիներ ի վեր չէր կարողանում օգտվել բնական գազից: Պետական միջոցներով գազը հասցվել էր Ոսկեպար, սակայն սահմանապահ գյուղի տնտեսությունների համար շատ թանկ հաճույք էր այն ունենալ իրենց բնակարաններում: Իմանալով հայրենակիցների խնդրի մասին, ոսկեպարցիներին օգնության ձեռք է մեկնել, ռուսաստանաբնակ Յուրիկ Աղբալյանը: Նրա կողմից Գազպրոմ Հայաստանին վճարվել է մոը 40 մլն դրամ, որի դիմաց այս օրերին գյուղում աշխատանքներ են տարվում բնական գազը բնակարանները հասցնելու նպատակով: Ավարտից հետո Ոսկեպարում փաստացի բնակվող 180 տնտեսություն արդեն կարող է օգտվել կապույտ վառելիքից: Ոսկեպարի վարչական ներկայացուցիչ Սերոբ Մախսուդյանը տեղեկացրեց նաև, որ դա Յուրիկ Աղբալյանի առաջին աշխատանքը չէ համայնքում,  նա հայրենի գյուղի համար նաև հանդիսությունների սրահ է կառուցել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57