Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական ընդունելությունը

Հերթական ընդունելությունը 20.06.2018

   ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր ընդունեց մարզի տարածաշրջաններում  նախկինում գործող   համայնքային միությունների ղեկավարներ Անդրանիկ Վերանյանին, Սամվել Հովսեփյանին և Արտուշ Մարգարյանին: Հանդիպման հիմնական թեման մարզի տնտեսության զարգացման տեսլականն էր, զարգացման ծրագրերի հեռանկարները, համայնքներում առկա խնդիրների լուծման տարբերակները: Գործընկերները, որպես երկարամյա փորձ ունեցող մասնագետներ, մարզպետին ներկայացրին իրենց կարծիքները քննարկվող խնդիրների...

Ներկայացվեց նորանշանակ տեղակալը

Ներկայացվեց նորանշանակ տեղակալը 19.06.2018

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալ Տիգրան Թամրազյանին: Տիգրան Թամրազյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 15-ի 774-Ա որոշմամբ, որտեղ մասնավորապես նշված է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Թամրազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ։  

Ամառային հանգստի մեկնեց դպրոցականների առաջին հերթափոխը

Ամառային հանգստի մեկնեց դպրոցականների առաջին հերթափոխը 19.06.2018

 ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում այսօր առավոտյան Տավուշի մարզպետարանի մոտից Հանքավանի ,,Լուսաբաց,, ճամբար ամառային հանգստի մեկնեց Տավուշի մարզի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 60 երեխա: Երեխաներին ճանապարհելու էին եկել մարզպետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, ծնողներ ու հարազատներ՝ մաղթելով նրանց հետաքրքիր ճամբարային օրեր: Տավուշի...

Մի շարք բնակավայրերում կարկուտ է տեղացել

Մի շարք բնակավայրերում կարկուտ է տեղացել 19.06.2018

Հունիսի 17-ին և 18-ին ուժգին կարկուտ է տեղացել Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում: Խիստ տուժել են ցանքատարածությունները, բազմամյա տնկարկները, տնամերձերը: Ըստ նախնական տվյալների 425 հա հացահատիկի ցանքատարածությունից 280 հեկտարը հնձելու ենթակա չէ, մյուս մասը վնասված է 40-70 տոկոսով: Նույն օրերին կարկուտ է տեղացել նաև Բարեկամավան, Բագրատաշեն, Դեղձավան բնակավայրերում: Համայնքային հանձնաժողովներն աշխատում են, վնասի չափերը ճշգրտվում են:

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում 18.06.2018

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Քննարկվեց նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց շատ օպերատիվ զբաղվել հունիսի 15-ին քաղաքացիների ընդունելության ընթացքում բարձրացված հարցերին, չսպասել ժամկետներին և չզբաղվել միայն փաստաթղթային ուսումնասիրություններով, հարկ եղած դեպքում նաև այցելել և անձամբ ճշտումներ կատարել: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ...

Քննարկվեցին հերթական առաջարկները

Քննարկվեցին հերթական առաջարկները 18.06.2018

Բագրատաշենի մի խումբ երիտասարդներ՝ ցանկանալով իրենց բնակավայրը դարձնել գրավիչ զբոսաշրջիկի համար, հետաքրքիր միտք էին հղացել: Լավ հասկանալով, որ Բագրատաշենը ոչ բնությամբ, ոչ պատմական վայրերով չի կարող գրավել զբոսաշրջիկին, մտածել են էկո-այգիներ և հեծանվային երթուղիներ մշակել: Հայաստանի բոլոր տարածքներում աճող մրգերը հասունանում են Բագրատաշենում, դրան գումարած ձիթապտուղը, բանանը, կիվին և այլ հետաքրքիր տեսակներ: Երիտասարդներն արդեն ունեն որոշակի ձևավորված տնտեսություն, չրանոց և սառնարաններ,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-14 16:53:41