Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Նոյեմբերյանի Երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության կենտրոնի նորամուտի հանդիսավոր արարողություն

Տեղի է ունեցել ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Նոյեմբերյանի Երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության կենտրոնի նորամուտի հանդիսավոր արարողություն 24.08.2018

  Այսօր տեղի ունեցավ ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Նոյեմբերյանի Երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության կենտրոնի հիմնանորոգված շենքի նորամուտի հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին Տավուշի մարզպետը, ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումն սկսվեց տնօրհնեքի...

 Մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Նոյեմբերյանում

Մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Նոյեմբերյանում 23.08.2018

  Օգոստոսի 22-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Նոյեմբերյանի համայնքապետարանում: Ընդունելությանը մասնակցել են 37 քաղաքացիներ Նոյեմբերյանից, Կողբից, Հաղթանակից, Բերդավանից, Բարեկամավանից, Լճկաձորից, Բաղանիսից, Ոսկեվանից, Այրումից, Բագրատաշենից, Պտղավանից, Ջուջևանից և Կոթիից: Դրամական աջակցության խնդրանքով մարզպետին դիմած 16 քաղաքացիներին էլ տրվել է դրական պատասխան: Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմած 6 քաղաքացիներին ասվել է, որ ներկայացնեն իրենց...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 22.08.2018

  2018 թվականի օգոստոսի 27-ին, ժամը 10:00-ին, Խաշթառակի համայնքապետարանում տեղի կունենա Խաշթառակ համայնքի ավագանու թիվ 8 հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Խաշթառակ համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում 0,02002 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխությունը հաստատելու մասին: 2. 2018թ. համար Խաշթառակ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող օտարման ենթակա գույքի ցանկը հաստատելու մասին:  

Մարզպետը տեղում է քննարկել խնդիրը

Մարզպետը տեղում է քննարկել խնդիրը 22.08.2018

  Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը աշխատանքային այց է կատարել Նոյեմբերյանի տարածաշրջանի Այրում համայնք, հանդիպել համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի հետ, տեղում ուսումնասիրել և քննարկել Այրում քաղաքի Բարեկամության փողոցի 7-րդ շենքի կոյուղու խափանման, կոյուղաջրերի բաց հոսքի, հակասանիտարական վիճակի մասին հարցը, որի վերաբերյալ օգոստոսի 20-ի համարում ,,Այրում քաղաքում բնակիչները խեղդվում են կոյուղաջրերի գարշահոտից,, վերտառությամբ հրապարակում էր տեղադրել aravot.am լրատվական կայքը:...

 ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ ԲԱՂԱՆԻՍՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՆՈՐ ՀԻՄՆՎԱԾ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻՆԵՐԻՆ

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ ԲԱՂԱՆԻՍՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՆՈՐ ՀԻՄՆՎԱԾ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻՆԵՐԻՆ 22.08.2018

Այսօր Բաղանիսում Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել է ՄԱԿ-ի ծրագրով հիմնված ընկուզենու, պնդուկի և հոնենու ինտենսիվ այգիներում իրականացվող աշխատանքներին: Այգիների մի մասը հիմնվել է անցած տարի, մի մասն էլ այս տարի: Դրանք ապահովված են ոռոգման կաթիլային համակարգով: Մարզպետը զրուցել է շահառուների հետ, լսել նրանց կարծիքները ավանդական այգուց տարբերվող նոր տիպի այգիների մասին, որոնք առանձնանում են կիրառվող նոր տեխնոլոգիաներով, ջրի պաշարների զգալի խնայողությամբ, փոքր տարածքից ավելի շատ բերքի...

Քննարկվել են արտադրամասի շահագործման հետ կապված հարցեր

Քննարկվել են արտադրամասի շահագործման հետ կապված հարցեր 22.08.2018

  Այսօր Նոյեմբերյանի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է նաև <<Միրգ>> ՍՊԸ-ի պահածոների արտադրամաս, որը հիմնվել է Այրում համայնքում <<Օքսֆամ>> միջազգային բարեգործական կազմակերպության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման շրջանակներում: Ինչպես օրերս Տավուշի մարզպետարանում մարզպետ Վահե Ղալումյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է ՍՊԸ-ի տնօրեն Ռուսլան Անտոնյանը, այստեղ կատարվել է 100 մլն. դրամի ներդրում:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-27 10:35:08