Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հունվարին Տավուշի մարզում ծնվել է 105 երեխա

Հունվարին Տավուշի մարզում ծնվել է 105 երեխա 02.02.2018

  Տավուշի մարզի բուժհաստատություններից ստացված տեղեկատվությամբ 2018 թվականի հունվարին մարզում ծնվել է ընդհանուր թվով 105 երեխա՝ 64 տղա և 41 աղջիկ: Նշված ամսում ,,Իջևանի բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ում ծնվել է 54, ,,Աչաջրի ԱԿ,, ՊՈԱԿ-ում՝ 14, ,,Իռ-Վինգ,, ՍՊԸ-ում՝ 12, ,,Նոյեմբերյանի ԲԿ,, ՓԲԸ-ում՝ 19, ,,Բերդի ԲԿ,, ՓԲԸ-ում՝ 5, ,,Արծվաբերդի ԱԿ,, ՊՈԱԿ-ում` 1 փոքրիկ: 24 ծնունդ եղել է կեսարյան հատումով: 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ 02.02.2018

Փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին Տավուշի մարզպետարանում տեղի կունենա մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը, որտեղ մարզպետը կներկայացնի 2017թվականի ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը: Ասուլիսին մասնակցել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են պարզաբանումներ ստանալ Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից /հեռախոս` 0263-4-45-61/:

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակությանը

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակությանը 31.01.2018

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել մարզ այցելելու, ինչպես նաև ԵՄ գործընկերության շրջանակներում մարզում իրականացվող ծրագրերի համար: Վասիլիս Մարագոսը նույնպես գոհունակություն է հայտնել իրականացվող ծրագրերի ընթացքի...

Քննարկվել են  սուբվենցիաներ ստանալու առանձնահատկությունները

Քննարկվել են սուբվենցիաներ ստանալու առանձնահատկությունները 31.01.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել են մարզպետ Հովիկ Աբովյանը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը: Մասնակցել են մարզպետարանի ստորաբաժանումների, համայնքների, բանկային ու վարկային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքների տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատուները: Քննարկվել են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար...

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ կայացել է մարզպետների մասնակցությամբ աշխատանքային քննարկում 30.01.2018

  Հունվարի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Հանդիպմանը քննարկվել է 2017թ․ դեկտեմբերի 7-ին Դիլիջանում կազմակերպված համայնքների խորհրդաժողովի ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից հնչեցված հանձնարարականների կատարման ընթացքը։ Մասնավորապես, քննարկվել են տեղական բյուջեների հավաքագրման խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը,...

  ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ 28.01.2018

Սիրելի հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ: Հունվարի 28-ին  ամբողջ հայ ժողովուրդն արդեն ավանդաբար նշում է Հայոց բանակի օրը, քանի որ հենց 1992 թվականի հունվարի 28-ին, <<ՀՀ պաշտպանության նախարարության մասին>> պատմական որոշմամբ, ազդարարվեց Հայոց ազգային բանակի ստեղծման մասին: Բանակ, որի ձևավորումը ճակատագրի բերումով ընթացավ  Արցախ աշխարհի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին զուգահեռ: Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18