Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Իջևանի երաժշտական դպրոցի համույթը՝ համայնքներում 03.07.2018
Հետամուտ լինելով ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի առաջարկին, որպեսզի մարզում գործող երաժշտական, արվեստի օջախները ելույթներով հադես գան համայնքներում, Իջևանի երաժշտական դպրոցը օրերս համերգ էր կազմակերպել սահմանամերձ Վազաշեն գյուղում: Մշակույթի տանը հավաքվել էր համայնքի արվեստասեր հասարակությունը, ներկաներ կային նաև հարևան Այգեհովիտ համայնքից: Բազմաթիվ կատարումներով հադես է եկել Իջևանի երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթը Հայկ Մելիքբեկյանի ղեկավարությամբ: Համերգն անցել է ջերմ մթնոլորտում...
Նշանակվել են ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալներ 03.07.2018
Համաձայն ՀՀ վարչապետի 2–ը հուլիսի 892-Ա և 893-Ա որոշումների, Կարեն Խուդավերդյանը և Վարդան Ալեքսանյանը նշանակվել են ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալներ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 03.07.2018
Հուլիսի 9-ին, ժամը 15:00-ին Այգեհովիտի համայնքապետարանում կկայանա Այգեհովիտ համայնքի ավագանու թիվ 5 նիստը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 03.07.2018
2018 թվականի հուլիսի 4-ին, ժամը 11:30-ին տեղի կունենա Ակնաղբյուր համայնքի ավագանու հերթական նիստը:
Այց Ռեգեն Տավուշ համագործակցության շրջանակներում 02.07.2018
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, գերմանական GIZ կազմակերպության հրավերով Տավուշ-Ռեգեն համագործակցության շրջանակներում, հուլիսի 1-4-ը գտնվելու է Գերմանիայի Դաշնության Ռեգենի երկրամասում: Այցի նպատակն է ծանոթանալ տուրիզմի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին: Պատվիրակության կազմում են նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքների ղեկավարները:

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ՀԱՄԱԺՈՂՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 02.07.2018
Հունիսի 29-ին Երևանում անցկացված «Հայաստանի և Ռուսաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» խորագրով համաժողովի նպատակը գյուղատնտեսական արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության, հումանիտար համագործակցության ոլորտներում զարգացող թվային տնտեսության պայմաններում երկու երկրների տարածաշրջանների առևտրատնտեսական կապերի ընդլայնումն էր: Համաժողովին մասնակցում էր նաև Տավուշի մարզի պատվիրակությունը մարզպետ Վահե Ղալումյանի գլխավորությամբ: Համաժողովի...