Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է <<Ճանապարհը>> ֆիլմաշարի հեղինակ Րոֆֆի Պետրոսյանին

12.11.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում հյուր էր <<Ճանապարհը>> ֆիլմաշարի հեղինակ Րոֆֆի Պետրոսյանը: «Ճանապարհ»-ը վավերագրական, արկածային ճանապարհորդական ֆիլմաշար է, որի նպատակը Հայաստանը, հայկական գեղատեսիլ վայրերը, ավանդույթներն ու պատմությունն ամենապարզ և բնական եղանակով ներկայացնելն է: Նախագիծը բաղկացած է 12 մասից և այն ներկայացնում է հայկական արմատներ ունեցող ամերիկացի երիտասարդի՝ Րոֆֆի Պետրոսյանի շրջագայությունը Հայաստանով մեկ: Ամբողջ ճանապարհը նա անցնում է ոտքով՝ հատելով անտառներ, լճեր, գյուղեր, շփվելով և ընկերանալով մարդկանց հետ և այս ամենին զուգահեռ՝ բացահայտելով նաև իր ինքնության թաքնված շերտերը:
Ծանոթանալով իր արմատներին, Րոֆֆիի մոտ ցանկություն է առաջացել, մնալ ու հաստատվել Հայաստանում, կառուցել տուն, ավելին՝ մի ամբողջ գյուղ: Պարզվում է, նա այդ նպատակի համար տարածք է հավանել հենց Տավուշի մարզում: Րոֆֆին ընդունելության էր եկել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ՝ ցանկանալով ճշտել ինչպիսի հողատարածք է դա և ինչպես այն կարելի է ձեռք բերել:
Մարզպետ Վահե Ղալումյանը ողջունեց Տավուշի մարզում գյուղ կառուցելու Ռոֆֆիի գաղափարը և ասաց, որ նախ պետք է ճշտել ինչպիսի նշանակության հողատարածք է դա, համայնքին է պատկանում, թե մեկ այլ կարգավիճակ ունի, ապա նոր օրենքի սահմանում որոշել հետագա քայլերի ընթացքը:
Մարզպետը համապատասխան հանձնարարական տվեց մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի վարիչ Արծրուն Նազարյանին, որպեսզի զբաղվեն նշված տարածքի ուսումնասիրությամբ: Մարզպետ Վահե Ղալումյանը նշեց, որ ճիշտ կլինի, որպեսզի Րոֆֆին ներկայացնի նաև բիզնես-պլանը, որով երաշխավորված կլինի հողի օգտագործումը: Առանց այն էլ շատ են սեփականաշնորհված և չօգտագործվող հողատարածքները, հանկարծ չավելացնենք դրանք ևս մեկ տարածքով: Մարզպետ Վահե Ղալումյանն իր աջակցությունը հայտնեց Րոֆֆիին նախատեսած ծրագրերը կյանքի կոչելու գործում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:33:37