Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում խմելու ջրագիծ է կառուցվում Զորականում

13.11.2018

Տավուշի մարզի Կողբ համայնքի Զորական բնակավայրում կառուցվում է խմելու ջրի ջրագիծ: Սա այն աշխատանքներից է, որ կատարվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում: Արժեքը կազմում է 13939200 դրամ, որի 40 տոկոսը սուբվենցիոն ծրագրերի համար սահմանված կանոնների համաձայն ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը, իսկ 60 տոկոսը ներդնում է համայնքը: Այսպիսով, 8363520 դրամը տրամադրել է Կողբի համայնքապետարանը, իսկ 5575680 դրամը՝ ՀՀ կառավարությունը: Նախագծով նախատեսված էր կառուցել 3.048 մ երկարությամբ ջրագիծ, սակայն աշխատանքի կատարման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել այն ավելացնել ևս 910  մետրով, որի համար հավելյալ վճարվել է 2մլն 800 հազար դրամ Կողբի համայնքապետարանի բյուջեից: Կառուցվող ջրագիծը սպասարկելու է 115 ընտանիքի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57