Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աշխատանքային այցը Նոյեմբերյանի տարածաշրջան

Հերթական աշխատանքային այցը Նոյեմբերյանի տարածաշրջան 07.08.2018

Օգոստոսի 6-ին ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հերթական աշխատանքային այցով եղել է Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք համայնքներում: Հանդիպումները սկսվել են Ոսկեպարից, շարունակվել են Նոյեմբերյանում, Կողբում, Այրումում և Զորականում: Բոլոր համայնքներում մարզպետը հանդիպումներ է ունեցել համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների, ակտիվ բնակիչների հետ: Վեր են հանվել տեղերում առաջնահերթ լուծում պահանջող, բնակչությանն առավել շատ հետքրքրող խնդիրները, քննարկվել են հնարավոր լուծման տարբերակները:...

Մարզպետ Վահե Ղալումյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն

Մարզպետ Վահե Ղալումյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն 07.08.2018

 Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետ Վահե Ղալումյանը կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները: Ընդունելությանը մասնակցեց 48 քաղաքացի մարզի Իջևան, Դիլիջան քաղաքներից, Գետահովիտ, Բերքաբեր, Սարիգյուղ, Գանձաքար, Վազաշեն, Այգեհովիտ, Աչաջուր, Ազատամուտ, Սևքար, Լուսաձոր, Ներքին Ծաղկավան, Կողբ համայնքներից և Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրից:  Քաղաքացիները մարզի ղեկավարին էին դիմել...

 Հանդիպում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հանդիպում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 06.08.2018

   Օգոստոսի 4-ին Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնում, որ տեղակայված է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, տեղի է ունեցել հանդիպում երիտասարդության <<Հայ-ռուսական>> միություն ՀԿ-ի անդամների և համանախագահ Ռաֆֆայել Պողոսյանի ու մարզի երիտասարդների ներկայացուցիչների միջև: Հանդիպմանը մասնակցել է Տավուշի մարզպետարանի աշխատանքային խումբը մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանի ղեկավարությամբ: Քննարկվել են Ռուսաստանի երիտասարդական տարբեր կազմակերպությունների, այդ թվում նաև...

Համայնքային խնդիրները քննարկվել են Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչների հետ

Համայնքային խնդիրները քննարկվել են Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչների հետ 03.08.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների, բնակավայրերի վարչական պատասխանատուների հետ: Քննարկվել են համայնքներին վերաբերող բազմաբնույթ հարցեր: Առաջնահերթ ուշադրություն է հրավիրվել համայնքների սեփական եկամուտների կատարման ընթացքի վրա: Համայնքների ղեկավարները վստահեցրել են, որ հատկապես գյուղերում բնակիչները հիմնական եկամուտը ստանում են տարեվերջին, ինչը հաշվի առնելով սեփական եկամուտների լրացման մեծ...

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստում ներկայացվեց ,,Խոսենք նույն լեզվով,, ծրագիրը

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստում ներկայացվեց ,,Խոսենք նույն լեզվով,, ծրագիրը 03.08.2018

  Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող <<Լիարժեք կյանք>> հասարակական կազմակերպությունը 2018 թվականի հունվարից Հայաստանում UNICEF-ի նեկայացուցչության աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է <<Խոսենք նույն լեզվով>> ծրագիրը, որն ուղղված է հաշմանդամության գնահատման նոր գործիքի վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ու նոր մեթոդաբանության ստեղծմանը:   Այսօր <<Հույսի...

ՀՀ  Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է  <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Պետրոս Թերզյանին

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Պետրոս Թերզյանին 03.08.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի աշխատանքային խմբին, հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Պետրոս Թերզյանի ղեկավարությամբ: Քննարկվել են հիմնադրամի միջոցով մարզում իրականացվող ծրագրերը, դրանց ընդլայնման հնարավորությունները և ուղղությունները: Պետրոս Թերզյանն ընդհանուր գծերով ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը սկսած հիմնդրման օրվանից՝ 1993 թվականից: Այսքան տարիների ընթացքում հիմնադրամն իրականացրել է 1100 խոշոր և հազարավոր փոքր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 16:28:48