Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացված դրամաշնորհային ծրագրերից 50-ը հաստատվել են

28.11.2018

 ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացվող 140,000 դոլար դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ գյուղերի բնակիչների կողմից ներկայացված զարգացման ծրագրերի 245 դրամաշնորհային հայտերից բավարարվել են 50-ը, որից 36-ը Հաղարծին գյուղից և 14-ը՝ Թեղուտից։ Հայտերի գնահատումն իրականացվել է գնահատող հանձնաժողովի կողմից, որի նախագահն է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են բնապահպանության նախարարի օգնական Նատալի Սահակյանը (հանձնաժողովի քարտուղար), «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Սուրեն Աղաջանյանը, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի ազգային համակարգող Հովհաննես Ղազարյանը: Սամվել Ռուբենյանի խոսքերով՝ հաստատված ծրագրերից յուրաքանչյուրի հաջող իրականացումը չափազանց կարևոր է թե համայնքային զարգացման տեսանկյունից, թե նման ծրագրերի հաջող նախադեպ ստեղծելու առումով, ինչը ոչ միայն կցուցադրի կոնկրետ ոլորտներում ներդրումների արդյունավետությունը, այլև խթան կհանդիսանա մարզում ստեղծարար նոր մտահղացումների և զարգացման ծրագրերի համար։ Իսկ Տավուշի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները շարունակական կապի մեջ կլինեն նշված 50 հայտատուների հետ՝ մշտապես պատրաստ լինելով տրամադրել խորհրդատվություն, ներգրավել փորձագիտական աջակցություն և այլն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27