Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկման է ներկայացվել «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը

30.11.2018

  Նոյեմբերի 30-ին Վանաձոր քաղաքում կազմակերպվել է մարզային հանդիպում բազմաբնակավայր համայնքների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկման է ներկայացվել «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը: Հանդիպմանը մասնակցել է նաև Տավուշի մարզպետարանի ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծությունների բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը: Ծրագիրն իրականացնում է Համայնքների Ֆինանսիստների միավորումը /ՀՖՄ/ գործընկերներ «Ասոսիեյշն օֆ Լոքալ Դեմոքրասի Էջենսիս»-ի (ԱԼԴԱ) և Հայաստանի համայնքների միության հետ /ՀՀՄ/՝ ֆինանսավորվելով Եվրոպական Միության կողմից: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը: Ծրագիրը ներկայացրել է ծրագրի ղեկավար Աբրահամ Արտաշեսյանը: Ծրագրի նպատակն է զարգացնել խոշորացված համայնքների կարողությունները մշակելու և իրականացնելու մարդակենտրոն և կայուն տեղական զարգացմանն ուղղված ծրագրեր` աջակցելով նաև կառավարության բարեփոխումներին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համայնքներում ձևավորել աշխատանքային խմբեր՝ երիտասարդների ներգրավմամբ։ Աշխատանքային խմբերի կողմից մշակված ծրագրերը հնարավորություն կստանան ֆինանսավորվելու «քաղաքացիների բյուջեի» միջոցով, որի ձևավորման համար յուրաքանչյուր խոշորացված համայնքին ծրագրի կողմից կտրամադրվի 2000-3000 եվրո գումար, իսկ միջհամայնքային նշանակության ծրագրերից 7-ը կընտրվեն մրցութային կարգով և կֆինանսավորվեն 10.000 եվրո գումարի չափով։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, կարևորելով ծրագրի նշանակությունը բազմաբնակավայր համայնքներում կայուն, մասնակցային և հաշվետու ձևով տեղական զարգացումը խթանելու համար, հորդորում է պարտադիր մասնակցել նշված մարզային հանդիպումներին, որի ընթացքում կստորագրվեն համագործակցության հուշագրեր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59