Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Բարերարի միջոցներով վերանորոգվում է դպրոցի մարզադահլիճը 26.02.2019
Բարերար Կարեն Գրիգորյանի միջոցներով Հաղարծինի միջնակարգ դպրոցը շուտով կունենա վերանորոգված մարզադահլիճ: Թեպետ Կարենը միայն առաջին դասարանն է սովորել գյուղի դպրոցում, որից հետո ընտանիքը 1987 թվականից տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Ուստլարինսկի շրջան և այնտեղ էլ ավարտել է ուսումը, սակայն միշտ էլ ամուր թելերով կապված է եղել հայրենի գյուղին: Ռուսաստանաբնակ գործարարի ֆինանսավորմամբ վերանորոգվող մարզադահլիճը, որ վաղուց չէր օգտագործվում, կծառայի 1-5-րդ...
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել 26.02.2019
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել Փետրվարի 25-ին hetq.am կայքում հրապարակված ,,Կյանքը ,,զոնայում,, և ,,զոնայից,, դուրս. Ապագա տուրի սեփականատերը՝ համակարգի ճնշումների մասին,, հրապարկման վերաբերյալ: Հայկ Չոբանյանը մասնավորապես նշել է . -Մեր ուղղակի պարտականությունն է պարկեշտ և ստեղծարար գործարարի, ձեռնարկության ոչ միայն բնականոն գործունեության ապահովումը, այլև համակողմանի աջակցությունը։ Հարգելի պարոն Չիբուխչյան, անհոգ եղեք այս առումով,...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 26.02.2019
2019թ. փետրվարի 28-ին, ժամը 14:00-ին, կկայանա Աչաջուր համայնքի ավագանու թիվ 3 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. Աչաջրի համայնքապետի 2018թ. տարեկան հաշվետվությունը քննարկելու մասին: 2. 2018թ. ընթացքում Աչաջուր համայնքի զարգացման հնգամյա ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու մասին: 3. Աչաջուր համայնքի 2019թ. բյուջեում փոփոխություն կատարելու մասին:
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 26.02.2019
2019 թ. փետրվարի 28-ին, ժամը 15:00-ին, Իջևանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստը հետևյալ օրակարգով. 1. Իջևան համայնքի ղեկավար Վ. Ղալումյանի տարեկան հաշվետվությունը համայնքի 2018թ. բյուջեի կատարման մասին: 2. Քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին: 3. Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող բնակելի կառուցապատման...

Մովսեսում բացվել է կավագործության արհեստանոց դպրոցականների համար 25.02.2019
Մովսեսում այսուհետ գործելու է կավագործության արհեստանոց դպրոցականների համար, որն ստեղծվել է ,,Կայթ,, կրթամշակութային հիմնադրամի ջանքերով՝ համագործակցությամբ Տեր Աբել քահանա Քարտաշյանի և կավագործ վարպետ Ջիվան Հունանյանի: Եղել են նաև անհատ աջակիցներ: Փետրվարի 24-ին տեղի է ունեցել արհեստանոցի բացման արարողությունը: Ծրագրի շրջանակներում Գրիգոր և Արթուր Վարդանյանները ամռանը մեկամսյա դասընթաց են անցել՝ սովորելով կավագործության արվեստի հիմքերն ու նրբությունները: Տղաներն այժմ ոչ միայն...

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է ՀՕՖ-ի պատվիրակությանը 25.02.2019
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է ՀՕՖ-ի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանի գլխավորությամբ: Քննարկվել են մարզպետարանի և կազմակերպության հետագա համագործակցության հետ կապված հարցեր, Բերդի տարածաշրջանում կազմակերպության կողմից ծրագրերի իրականացման ընթացքում ձեռք բերված փորձը մյուս տարածաշրջաններում ներդնելու հնարավորությունները: Գառնիկ Նանագուլյանը ներկայացրել է, որ ՀՕՖ-ը մարզում, մասնավորապես Բերդի տարածաշրջանում, աշխատում է դեռևս 2011թվականից: Սկսել են երեխաների...


