Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամերիկահայ Ասատուրեանների ընտանիքը գրքեր է նվիրել սահմանամերձ համայնքների դպրոցներին

08.07.2019

  Լարիսա և Լորենց զավակների հետ Տավուշի մարզում էր ԱՄՆ-ի Գլենդել քաղաքից Հայաստան եկած Շահե և Լենա Ասատուրեանների ընտանիքը։ Այցը բարեգործական էր։ Ամերիկահայ ընտանիքն իր հետ մեծ քանակությամբ անգլերեն լեզվով ուսուցողական ու գեղարվեստական գրականություն էր բերել սահմանամերձ Ազատամուտի, Այգեհովիտի և Կայանավանի դպրոցականների համար։ Հանդիպումն ու շփումը դպրոցներում ջերմ էր ու անմիջական։ Ինչպես ծնողներն ասացին, իրականացնում են իրենց 15-ամյա դստեր՝ Լարիսայի երազանքը։ Կարդալը Լարիսայի ամենասիրած զբաղմունքն է, կարդում է դեռ փոքր տարիքից և երազում է իր կարդացած գրքերը փոխանցել նաև ուրիշ երեխաների, որ նրանք ևս ընթերցեն դրանք, վայելեն ընթերցելու հաճույքը։ Իսկ երազանքի իրականացման համար նա ընտրել է սահմանում ապրող իր հայրենակիցներին ու հեռավոր Ամերիկայից գրքերը բերել հասցրել է Տավուշ։ Ասատուրեանները խոստացան, որ նման այցերն ու հանդիպումները լինելու են շարունակական։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-16 12:18:57