Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում մարզի բանկերի և վարկային կազմակերպությունների հետ

04.07.2019

  Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարզի բանկերի, ունիվերսալ վարկային կազմակերպությունների, ՓՄՁ ԶԱԿ-ի, գյուղատնտեսական խորհրդատվության բաժնի ներկայացուցիչների մասնակցությամբ համակարգային քննարկում ունեցավ խնդիրների շուրջ։ Մարզպետը կարևորեց բանկային համակարգի դերը որպես տնտեսական բաղադրիչի կարևոր մաս, հատկապես այն առումով, որ պետական սուբսիդավորման ծրագրերի զգալի մասը հատկացվում է բանկերի միջոցով։ Նշեց, որ խնդիրը ոչ թե բիզնեսի խթանումն է ու մարդուն վարկ տալը, այլ տնտեսության զարգացումը։ Ռիսկերը հնարավորինս քչացնելու վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին թե մարզպետը և թե բանկերը։ Ծագող խնդիրների լուծման նպատակով կարևորվեց ապահովագրական ինստիտուտի ներդրման դերը։ Հայկ Չոբանյանն այնուհետև ներկայացրեց ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսական վարկերի ռիսկերի լուծման հետ կապված իր մոտեցումները․ «Մենք աշխատող մարդու կողքին պետք է կանգնած լինենք մինչև վերջ։ Այստեղ ոչ միայն պետությունը, այլև բանկերը պիտի կանգնեն»։ Անդրադառնալով ֆորսմաժորային դեպքերին, նշվեց, որ այստեղ բոլորի շահերը համատեղ պահելու խնդիր կա, որը ինստիտուցիոնալ լուծում է պահանջում, և այդ ուղղությամբ անհրաժեշտ է մշակել մի ձևաչափ, որը հնարավորություն կտա հարցի լուծման մեխանիզմներ գտնել։ Ներկաներն իրենց կարծիքներն արտահայտեցին ու լուծման տարբերակներ առաջարկեցին քննարկվող հարցի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին, առանձին դեպքեր քննարկելու նպատակով, ձեռք բերվեց պայմանավորվածություն պարբերաբար հանդիպում-քննարկումներ կազմակերպելու համար։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-16 12:18:57