Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Բանակը մենք ենք»․ մեկնարկեց 2019 թվականի ամառային զորակոչը

06.07.2019

  Հուլիսի 5-ին Բերդ համայնքում հանդիսավորությամբ մեկնարկեց 2019 թվականի ամառային զորակոչը: Նորակոչիկներին բանակ ճանապարհեցին մարզպետ Հայկ Չոբանյանը, Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը, նորակոչիկների ծնողները և հարազատները:
  Մարզպետ Հայկ Չոբանյանը հանդես եկավ բացման խոսքով:
 -Ես ուզում եմ խոսել մեր հայոց բանակի մասին, մեր մեծագույն ձեռքբերումը՝ մեր անկախության տարիներին: Բանակը պետք է լինի անթերի, որովհետև դա է մեր պաշտպանության, մեր կենսունակության, մեր համարձակության և մեր հաղթանակի թիվ մեկ գրավականը: Բանակը մենք ենք: Դուք, ամուր կանգնած լինելով մեր սահմանի վրա, համոզված պետք է լինեք, որ ձեր տան, գյուղի սահմանը ևս ամուր պահվում է: Ամուր պահվում են դիրքերը ոչ միայն սահմանի վրա, այլև գյուղում, որովհետև մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ձեր ընտանիքներն իրենց լավ զգան ձեր բացակայության ժամանակ,- ասաց մարզպետը:
 Ելույթներ ունեցան նաև Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը և Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-16 12:09:51